– Որ մի խոսքի ըլեք ու ասեք <1 անընթ.>, ես դրան մի պար ածեմ, որ ասեն ուրիշն ա պահել։
– Իրանց կոթը բան ուզեցեք։
Սուրենի գալուց առաջ իրանց միջին խոսում են ու վրեն ծիծաղում, հիշում են ասածները.
– Տո, դրանց պար ածելը իմ բանն ա։
Խոսում են գյուղացի Գևոյի մասին, որ գնացել է քաղաք գանգատվելու։
– Ես դրան մի քաղաք շանց տամ. ասում են գանգատը տվել է և այլն։ Խոսում են, թե ինչպես էր մուլը մնացել ճանճանոցումն ու վառել։ (Գալիս է Սուրենը)։
– Բարի իրիկուն ձեզ։
– Ա՛յ, աստծու բարին, բարով եկար, համեցեք, համեցեք։
– Քեզ նեղություն տվինք, տիրացու Սուրեն, էս կեսգիշերին։
– Ոչինչ, ոչինչ[1], երբոր հարկավոր եմ, ինչ ժամանակ էլ լինի, ես պատրաստ եմ։
– Աստված կյանք տա, ախպեր[2], դե գեղացի մարդիկ ենք, հազար ու մի ցավի տեր։
ՏԱՆՈԻՏԵՐ.– Տիրացու Սուրեն, էսօր[3] դու մի[4] խոսք ասիր, շատ քեֆս եկավ։
– Ի՞նչ բան։
– Շատ քեֆս եկավ, է՜:
– Բայց[5] ի՞նչ ասի։
– Ասիր, էս բոլոր մեղքը նրանցն է, ով որ գողությունը ծածկում ա, որ գողին պահեք ոչ, էս տեսակ բաներ չեն պատահիլ:
– Այո՛[6], ես համոզված եմ, եթե գողին չպահենք և այլն (տաքանամ է նորից)[7]։
– Հիմի գողին գտել ենք ու չենք ուզում պահել, ի՞նչ կասես։