Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Եվ շատ լավ եք անում[1]։

– Դեհ հիմի քեզ էլ դրա համար ենք էս կեսգիշերին նեղություն տվել, որ գաս, մի երկու տող բան գրես, տանք դիվանի ձեռը, ինչ կուզեն անեն, ախպեր, մենք ամենքս էլ մլքի տեր ենք, դիրքի տեր ենք, ախր մեղք չենք, մինչև ե՞րբ ախար, էլ հարաքաթ չմնաց, է, ծածկելով[2] էլ բեզարեցինք, հրե դու էլ ես երեսներիս թքում։

– Ո՞վ է գողը։

– Ա՛յ[3], գրիչդ վեր կալ հրես կիմանաս։

– Էլի, ո՞վ է:

– Գևոն, Գևոն։

– Ո՞վ։

– Գևոն։

– Գևո՞ն․․․ բայց նա ինձ մոտ քաղաքումն էր, երբ որ այդ բանը կատարվել է։

– Տո, դու ի՞նչ գիտես, նստի գրի, մենք[4] անմեղ տեղից խո չենք խոսում[5]։

– Անմեղն էլ ի՞նչպես կլինի, ես ասում եմ նա քաղաքումն էր։

– Ախպեր, քազաքումն էր, թե ջհանդամումը, քո ի՞նչ բանն ա, քոնն էն ա մի քանի տող բան ա, գրես մեզ տաս։

– Այդ ի՞նչպես եք խոսում ինձ հետ։

<. . . . . .․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >

Վերջապես։

Այսինչ օրը նա քաղաքում խնդիր է տվել նահանգապետին։

(Տեղիցը վեր է կենում, լուռ նայում սրան նրան ու խոսում վշտացած)։

– Ուրեմն դուք դրա համար եք ձեր քունը կտրել, այս կեսգիշերին հավաքվել, որ կորցնեք մի անմեղ մարդու։ Մի մարդու, որի անմեղությունը ինձ լավ է հայտնի, և դուք էլ

  1. [ինց պատիժ տանք, որ լավ]
  2. [պահելով]
  3. [ղալամդ գրի]
  4. [իմացել ենք]
  5. [զսպված վրդովմունքով]