Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտեք, որ ինձ հայտնի է[1], տեսնում եք, որ ինձ հայտնի է, և սակայն ինձ ուզում եք ձեզ մասնակից[2] ունենալ։ (Լռություն)․․․ Դուք ի՞նչ եք կարծում․․․ (Լռություն)․․․ Դուք կարծում եք, որ կարող եք ձեր գռեհիկ, գազանական, լիրբ գործին գործիք շինել ինձ, ուզում եք իմ գրիչը շինել ձեր գռեհիկ դավերի զենքը․․․

– Հերիք էր, պ. Սուրեն, հերիք էր, չես ուզում՝ էն դուռը, էդ դու, գնա, քեզ համար, սուս ու փուս[3], էլ ի՞նչ ես ուզում մեզանից։

– Չէ՛, ես հեշտ չեմ գնալ[4], պատասխան տվեք ինձ,– Ի՞նչպես համարձակվեցիք դուք այդպես կարծել, որ ես ձեզ հետ կմիանամ այդպիսի գործում, ինչպե՞ս ինձ ձեր ընկերը կարծեցիք և այս ի՞նչ եք անում դուք։

– Մենք ասինք մարդի տունը քանդել են, դու էլ պարծենում ես, թե ժողովրդի համար գլուխս ետ դրած ա, մենք էլ կանչեցինք, թե արի, մի մատը թուղթ դրի, մեղավորին տանք[5]։

Սպառնում է։

ՏԱՆՈՒՏԵՐԸ,– Քեզ մի բան խնդրեմ, դու ձենդ կտրի։

– Հա՜, այդ կարող եք անել՝ սուտ մեղադրել, դավել, թաքուն տեղից գնդակահար անել, գողանալ, զրկել, բայց ինձ փոխել, շինել ձեր ընկերը, ծառայեցնել ձեր գռեհիկ գործին[6], այդ չեք կարող դուք։

– Բայց ո՞ւր է[7] մեղավորը, ի՞նչ է արել նա ձեզ․․․ նա ճանճ չի կրակել, գուցե ուրիշ․․․ մի ուրիշ մեղք ունի, ի՞նչ է արել։

Ս<ԱՏԱՆԱՆՑ ՍԻՄՈՆ>– Ունի բաս, հալբաթ ունի, որ մենք էլ էսենց ենք անում։

– Ի՞նչ, բիձա <1 անընթ.> ի՞նչ է արել[8], խնդրում եմ, աղաչում եմ, գուցե քեզ մի ուրիշ բանով[9] <․․․>

– Քո ինչին է պետք իմանաս, էդ ա չես ուզում գրես[10]։

– Չէ, բիձա[11], ես կրկին կգնամ, միայն իմանամ, որ

  1. [և]
  2. [ձենտ էլ քեզ արա]
  3. [ձենտ էլ քեզ արա]
  4. [ես հո ինձ]
  5. [դատարան]
  6. [այդ երբեք չի լինիլ]
  7. [ասածդ]
  8. [ասա, ես ել իմանամ]
  9. [նա սաստիկ]
  10. [քո ճամփեն գնա]
  11. [Սաքո]