ասում է.«ի՜ ի՜ Մարյա՛ն ջան, գա՜մ–գա՜մ էդ ձեռիդ ավիլն ուտեմ»։– «Իմ հորանց էշը խում չե՞ս»,- պատասխանում է զայրացած Մարիամը։
⁂
(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)
Գիշերը գողերը մի լոռըցու գոմի պատը քանդում են և կովը հանում այնտեղից։ Առավոտը տիրոջ հետ հավաքվում է ժողովուրդը և խորհուրդ են անում, թե ո՞վ կլինի տարած, բայց չեն իմանում։ Վերջապես վճռում են քյոխվին դիմել։ Գալիս է քյոխվեն, նայում, գլուխը պտտում ու հավաքված ամբոխին հանդիմանելով մարգարեանում է՝ «ըրմանըմ եմ ես ձեզանից, բա մարթիկ չեք, հաց չեք ուտըմ, էս ինչ դժար իմանալու բան ա, ով որ էս պատը քանդել ա նա կլի տարած»։– Ա՛յ, այ, որ ասի քյոխվեն կգիդենա, դարձան միմյանց կանգնողներ
⁂
Մի լոռըցի ձայն է տալիս խոզարածին– հե՜յ՜յ՜, Սարո, Սարո՜ո՜. ադա, չալ մերունը դվեր արա, դվեր արա՛։
– Ադա ո՞ր չալ մերունը, ո՜ր։
– Էն որ աճարկուտումը առչը բռնել էր։
– Ընչի մհար դվեր անեմ, ընչի՞։
– Ադա պապը մեռել ա ժամ անենք, ժա՜մ, ժա՜մ։
– Ադա խի ա մեռե՜լ։
– Բլդրղան ա կերել, բլղրղա՜ն։
⁂
Մի աղքատ լոռըցի, «կալոցին» բարեկամից մի եզն է խնդրում՝ յուր ունեցած մի եզի հետ լծելու, որ կալերը կալսելուց հետո կրկին վերադարձնե։ Բարեկամը չէ մերժում։ Աղքատը մի կորեկի արտ է ունենում, մի օր գնում է տեսնում, որ տրորած ու կերած է արտը. «Անպատճառ արջն է արել»,— մտածում է ինքն իրան և գալիս հրացանը վերցնում, գնում թաքնվում արտում, որ արջին սպանի։ Գիշերը