Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մին էլ Ավագը թե՝ ա՛յ տղա, էն ով ա, հրե մի մարդ ա գալի վերի կռնիցը։ Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ մի մարդ ա գալի վերևիցը։ Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին ա դնում, երկու ոտնանի մարդի նման ա գալի, ոնց որ մարդ ըլի։

Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ ա։

Թե՝ բո՛հ, չէ—չէ պոզեր։

Ա՛յ տղա, ասի՝ արջ ա։

Ես՝ հա, սա՝ չէ, ես՝ հա, սա՝ չէ։ Ամա նա էլ կամաց—կամաց կողքըհան մոտենում ա, ու ձեռներուս էլ թվանք չկա։ Հլե մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրուց, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա։

— Ալաբաշ, բռնի հա՛ բռնի, հրես հա՛ հրես, ամեն մինս մի անձղակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի քյամար մերուն ունեինք, անգաճ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն ա գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Անձղակոթը քաշել ենք հմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում, առաջներս խտըտած ձորն ա ընկնում։ Վերջը, որ շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

Մեկել գիշերը մին էլ տեսնենք խոզը բվացրուց։ Տեսնենք, ըհը՛, էլ եկավ։ Սրան մին էլ քշեցինք։

Ասի՝ Ավագ։

Թե՝ ի՞նչ ա։

Ասի՝ էս անիրավը խոզի թշնամի ա ու էս ա մեզ էլ ճանաչել ա, էլ հանգստացնելու չի։

Թե՝ բան չունե՛ս։

Ասի՝ դե, կտեսնես։

Այ տղա, էլ որ, մեկել գիշերն էլ մին էլ տեսնենք՝ ետ եկավ։ էլ սրան դարդակ ճամբու դրինք։

Ասի՝ Ավագ, տեսա՞ր, որ ասի սա մեզ հանգստացնելու չի։

Թե՝ բա ոնց անենք։

Ասի՝ ոնցն էն ա, որ դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի թվանք բերեմ, բալքի կարենանք մի բան անենք։

Թե՝ դե, լավ։

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի, տանը մի ղոռադա Բաղչասարայ թվանք ունեինք, վեր կալա եկա։ Եկա, թո՛ւշ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն ա։ Ման եկա, ման եկա, որ գաա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս հլե մոշըքու տակիցը մինը ֆրթացրուց ու թվանքս բռնեց։ Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։ Որ թվանքիս լուլիցը բռնեց, ես Էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա ոլորում ա, ուզում ա կոտրի, ես Էլ ոլորում եմ, որ հենց անեմ թվանքի ծերը վրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Ամա անտերը գլխի ա ընկել,