Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1910

ՆԵՍՈՅԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ

(էջ 95)

ԹԵ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ԻՆՁ ՊԵՍ ԿՏՐԵՑԻՆ ԿԻՐԱԿՈՍ ՌԻՁՈԻ ԴՈՂԸ

[Կիրակոս բիձեն յուր հունձը թողեց յուր երիտասարդ աղի հուսով, ինքը գնաց Բորչալու մշակություն անելու, որ մի բանի շահի բերի։ Մի օր էլ մանգաղը [Լուսին] կռնատակին՝ կռացած գալիս ա։ Գեղացիք տեսան թե չէ — իրար ձայն տվին.

— Գյադեն սազ ա ածում, հա՛։

Սազ ածելը — դողացնելուն են ասում։

[Ճիշտ որ] Խեղճ Կիրակոս բիձեն դողացնում էր։ Դեղնել էր, չորացել։

Բեգի տղի մոտ [կուշտը] ուղարկեցինք մի [քան] երկու պարաշոկ բերուց, բան չդարձավ, պատի տակին քնել էր — կրկին տվեց, էլ փորձեցին, [դու հիմի էլ] կրկին բան չդարձավ, ասում էին, իբրև այդ նրանից էր որ ծիրան էր կերել։]

Կիրակոս բիձեն դողացնում էր:

Պարաշոկ[1] ճարեցին խմացրին, [ուստա Ղուկասին] սխտորով դողը կապել տվին] կապեցին, աղոթեցին, ինչ արին չարին, բան չդառավ: Մարդը [քրքումը փաթաթված] մոմի պես հալվում էր։

— Տղե′րք, էս մարդը մեղք ա, մի դեղ ու գիր, մի ճար միտք արեք,— ասաց կտերը հավաքված գյուղացիներից մեկը:

— Դրա դեղը վախացնիլն ա,— պատասխանեց մյուսը,— մեր Աքելը սաղ երկու ամիս [էլ քանի ժամանակ էր] դողացնում էր, ինչ ասես արինք, [բան չդառավ հնար չե<ղավ>] վերջը մի օր [ննջելիս] դողը բռնած ժամանակը գլխին մի կուժ սառը ջուր ածինք, [էն ա ինչ] վա՛յ—վա՛յ արավ, տեղիցը վեր թռավ ու էն ա ինչ ղողն էլ թողեց էնտեղ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,— հռհռացին գյուղացիները, [լսողները, որոնց մեջն էր Կիրակոս բիձու մեծ տղա Աթին]:

— Մի տարի էլ մեր Մուկուչն էր դողացնում,— մեջ մտավ մի ուրիշ գյուղացի։— էլ դրանց նման չէր լավանում [էդպես լավանում չէր]: Մ՛ի օր գոմի մութը սոխախկովն անց կենալիս, տապ արի ու ետևիցը հանկարծ բռնեցի ու հա՛ֆ արի, նա էլ վա՜յ֊վա՜յ արավ, ու էն ա ինչ դողը կտրեց:

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,— դարձյալ հռհռացին գյուղացիները։

— Բանից երևում է, ամենից լավ դեղը վախացնիլն ա:

— Վախացնելոլ նման ճշմարիտ դեղ չկա։

— Հիմի սրան ո՛նց վախացնենք:

— Տղե′րք, հրե իրանց պատի տակին արևկող արած, եկեք մինս։

  1. * Գյուղերում պարաշոկը սովորաբար քինաքինայի պարաշոկին են ասում