Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարձյալ ջուր վրա տալով, քաշքշելով ուշքի բերին Կիրակոս բիձուն ու տարան տուն։

ճիշտ որ՝ [այդ դեպքից] մարդու դողը կտրեց, բայց ինչ անես, որ անկողին [ընկավ] մտավ ու ճլերք ընկավ ու մի [երկու շաբաթից [մի քանի օրից] հետո մեռավ] ։

[— Տղերք, մարդը զուր կորավ, ափսոս էլավ, գյուղացիք հավաքվել էին Կիրակոս բիձու կտերը [և] տխուր֊տխուր զրույց էին անում։]

Կիրակոս բիձու տանը գյուղի կնանիքը հավաքված սուգ էին անում, իսկ կտերը տղամարդիկ հավաքված տխուր—տխուր խոսում էին։

— Տղերք, մարդը զուր կորավ, ափսոս էլավ,— ափսոսաց մի գյուղացի։

—<Ազրաելի> բան էր էլի,— հառաչեց մի ուրիշը,— մարդին զոռով սպանեցինք։

— Մթամ երկու տարի առաջ Հանըսանց Հարոնին էդպես չարին,— խոսաց երրորդը,— քարաբաղնիս արին, մարդին] հիվանդին կոխեցին տակը, լեհեբի չորս տանը չորս մարդ նստեցին։ Մարդն ասում ա, տակիցը չաբալամիշ էր ըլում, նրանք ավելի պինդ էին [հուպ տալիս] նստում։ Երբ որ վեր կացան, լեհեբը վեր կալանք տեսան՝ տակին խեղդվել ա, մնացինք [սառած] փուշ արած կանգնած։

Այսպես խոսում էին գյուղացիք, զանազան այս տեսակ պատմություններ էին անում, երբեմն ծիծաղում, երբեմն հառաչում, մինչև գյուղամիջ[ից]ում շների հաչոցը բարձրացավ, ու երևաց[ին] տերտերն ու տիրացուն։

1913

ԳԵԼԸ

(էէ 105)

Լ IV, 1919

Էջ 110, տ 13 դուրս գամ / դուրս եկա
տ 14 լուսով / լուսնով
տ 29 բոլուկ / ոհմակ
տ 31 գերանների վրա ~ կոնդերից մեկին վեր ելա / գերանների վրի կոնդերից մեկին վեր։ Կոնգերից մեկին վեր ելա
տ 36 Զարմանք բան Է ~ Շորագյալցի Ավոն — Լ—ում չկա
Էջ 111, տ 12 գլուխն / գլուխս
տ 26 Իմ ուղղությամբ վերևից / Իմ վերևը
Էջ 112, տ 7 անգաճիս / ականջիս
տ 15 ձեռիս պատրաստ սպասում եմ / ձեռքիս սպասում եմ
տ 19 Ինձ են կանչում / ինձ կանչում են
տ 28 ախպորս / եղբորս