Մարդն ու շունը
Հնագույն Ժամանակներից շունը համարվել է մարդու ամենալավ ընկերը։
Հարց.— Ինչու՞ է նա գերադաս համարվում և ինչով մյուս ընտանի կենդանիներից։
[Շան ծագումը հայտնի չէ հաստատ։) Բայց հաստատ է, որ մարդու ձեռնասուն արած կենդանիներից ամենահներից մինն է, գուցե և ամենահինը:
Շունը մարդու կենակից ընկերն է եղած էն ժամանակից, երբ նախնական մարդը դեռ ոչ խաշնարածությամբ էր պարապում, ոչ երկրագործությամբ, հետևաբար, ձին, եզը չկային և ոչխարն ու էծը կամ խոզը: Մարդը դեռ որսորդություն էր պարապում, և շունը նրա օգնականն էր, ինչպես այժմ էլ դեռ նույնն է որսորդությամբ [զբաղվող] ապրող նախնական վիճակի ժողովուրդների մեջ։
Ցեյլոնի կղզում, վետտա ցեղը, որ տակավին կուլտուրական ամենացած աստիճանի վրա է, տանու շուն ունի միայն, ուրիշ ընտանի կենդանի չունի և աղջկան մարդու տալիս միշտ մի շուն է տալիս հետը որպես ապրուստ, օժիտ։
Քարի շրջանի մնացորդների մեջ կրծած շան ոսկորներ են գտնում։ էնպես որ, ինչպես երևում է, մարդը մի ժամանակ շանը ուտելիս էլ է եղել, բայց, ինչպես երևում է, ժամանակով տեսել է, որ ավելի օգուտ է պահելը: [Հարամ է արել] Եվ հոտն է պահում, և թշնամուց պաշտպանում և այլն — հարամ է արել:
Եգիպտ<ոս> № 8
Թե նախապատմական, թե պատմական ժամանակներում մարդը՝ ենթարկվելով զանազան կատարելագործությունների ու տնտեսական և այլ փոփոխությունների, իր հետ էլ կատարելագործել է իր ուղեկցին ու ընկերոջը՝ շանը:
- Մարդն ու շունը
- № 8 Лункевич. Четвероногие слуги человека.
- Աշխարհքի ամենահին ազգերից մինը եգիպտացիք են։ Քր<իստոսի> ծնունդից 5 հազար տ<արի» առաջ նրանց հին հիշատակարանների վրա նկարված են զանազան տեսակի շների պատկերներ։ Իհարկե, նրանից էլ շատ առաջ են եղել ուրեմն շունը ընտանիացած:
(Տե՛ս շան մումիա — Наши домаш<ние> живот<ные> № 21):
I
№ 4. Дружбия. И все это правда.