Դաստիարակությունը, կրթությունը ահագին ազդեցություն Է անում շան [շան փոխում են] բնավորության գծերի զարգանալու վրա։ Տունը (հաճախ) իր տիրոջ բնավորությունն Է վեր առնում (պատկերն)[1] Քանի շան հետ ուշադիր ու փաղաքուշ վարվես, ինչքան իստակ ու լավ պահես, քանի խելացի շարժվես հետը, Էնքան Էլ նա կլավանա։ Գյուղացու շունը կոպիտ, անշնորհք (неуклюжий), բայց հավատարիմ, ազնիվ գյուղացու (честный) նման Է։ Գամփռը (հովվի շունը) խելացի (մտովի) ու ժիր, որսկանի շունը հիանալի որսկան ու սրտով նվիրված իր գործին։ Անբան, ծույլ պարոնի շունը դառնում Է քմապաշտ ու ծույլ և իսկապես [ավելի] գյուղացու անկիրթ ու անշնորհք շանից ավելի կոպիտ։ Ամուրի մարդու շունը, որի տունը մարդ չի մտնում, դառնում Է տխուր ու մռայլ։ Ուրախ տանը՝ ուրախ Է ու զվարթ։ Տխուր տանը՝ տխուր ու մռայլ։
Լավ դիտողը նկատած կլինի, [որ շունը ունի իր առանձին պատկերը և] շան դեմքի արտահայտությունը միշտ փոփոխական Է։ Դեմքի Էս շարժունությունը [հայտնի Է դառնում] հանդես Է գալիս նրա բարձր մտավոր զարգացումը և ամեն մի շուն Էս պես ով ունի ի[ւ]ր դեմքը, իր պատկերը և երկու շան դեմք չի կարելի շփոթել իրար հետ, ինչպես չի կարելի շփոթել իրար հետ երկու մարդկային դեմք։
[Ժող<ովրդական> առածն ասում Է՝ Էշն իշի մոտ կապես, կամ սովորությունը կսովորի, կամ բնավորությունը։ Այսինքն՝ Էշն Էլ իր Էշ տեղովը օրինակ կառնի, կսովորի — ուր մնաց ավելի ընդունակ կենդանին։ Հիմի շունը— Էն Էլ անհիշելի ժամանակներից։]
3. Ինչպես աշխարհագրական ու կլիմայական պայմանները, այնպես Էլ կուլտուրական, հոգ<ևոր>, մարդու պարապմունքն ու ապրելու եղանակը ահագին ազդեցություն են արել շան թե ֆիզիկական կազմվածքի, թե բնավորության վրա։ Առած կա թե՝ եթե ապրանքն տիրոջ[ը] նման չլինի, տիրոջը չգցի գողանովի Է։ Եթե ապրանքը կարող Է տիրոջ նման լինել, շունը արդեն Էն ապրանքն Է, որ [միշտ տիր<ոջ>] բոլոր ապրանքներից ամենից շատ է լինում իր տիրոջ հետ ու ամենից էլ մոտիկ։ Եվ, ճշմարիտ որ, առհասարակ շունը իր տիրոջ բնավորության գծերն է (առնում) ընտրում։ Նկատված է, որ գյուղացու շունը կոպիտ ու անշնորհք (неуклюжий), [հովվի շունը], բայց հավատարիմ/շիտակ (честный), հովվի գամփռը մտացի (խելացի) ու ժիր Է լինում, որսկանի շունը՝ ճարպիկ, հնարագետ ու սրտով նվիրված իր գործին։ Անբան, ծույլ, պարապ-սարապ պարոնի շունը դառնում Է ծույլ ու քմապաշտ և գյուղացու անկիրթ շանից Էլ ավելի կոպիտ։ (Ամուրի) Անընտանիք մարդու շունը, որի տունը (ոչ ոք չի) գնացող եկող չկա, դառնում Է տխուր ու մռայլ։
- ↑ * Լուսանցքում— Շուլավերցի Մոսին նույնիսկ պատկերը։