[Մի խոսքով՝ [ուրախ] զվարթ տանը [ուրախ] զվարթ է ու կայտառ, տխուր տանը՝ մռայլ է ու տխուր։]
[Լավ դիտ<ողություն> (էս կարգինին գալով)
Տեսակներ
[Աղքատ) Մուրացկանի շունը, Анекд<оты>, 108, բժշկի (վիրաբուժի) շունը 234, հյուրերին շան ներկ<այացնելը> 239, երաժշտի 283), դերասանի 283, մաքսանենգի 293, շանտ. 296, գերեզմ<անափորի> 304, ավազակի 308, 81, Знам. соб։
Овцы и мост. 46, Сто рассказ<ов>, собака часовой, 53.
Պատմվածքի սկզբի մի այլ տարբերակ
— Օ, գիտեք, ինչ տեսակ կենդանի Է շունը,– լուրջ ու խորհրդավոր արտասանեց նա։
— Շունը իմաստուն կենդանի է,— վրա բերեց հերս։
էլ ժամանակ չտվի, որ ուրիշը խոսի, մեջ մտա։
— Ես գիտեմ։
Հայտնի է, որ թերուս մարդը առհասարակ մեծամիտ ու համառ է լինում։ [էն էլ] Մանավանդ ինքն էլ [և]թե դեռ շահել է ու կյանքի փորձն էլ չունի, [ման<ավանդ> եթե կյանքում էլ փորձված ու <2 անընթ․> գործած չէ] հո աստված հեռու տանի։ էլ հետը խոսել չի լինի։ Աշխարհքի տակ ու գլուխը գիտի։ Աշակերտները ձեզ օրինակ։ Թե մի բանի վրա [եթե] վեճի մտան էլ [ետ չեն կանգնիլ) ինչ ուզում է լինի, թեկուզ դեմները (իմաստուն) <1 անընթ.> Փահլուլը՝ ինքը լինի կանգնած։ Ասենք՝ սա միայն թերուսությունից չի, ավելի շատ անկրթությունիցն է, բայց դե մեզանում մեծ մասամբ էսպես է՝ համ տգետ ենք, համ անկիրթ։
Չեմ հիշում՝ երկրորդ թե երրորդ դասարանի աշակերտ Էի։ Մի ուսում[ ով]նական ծանոթ ունեինք [միշտ գալիս], երբեմն–երբեմն մեր տունն Էր գալիս, մերոնց հետ զրույց Էր անում։ Մեկ անգամ Էլ ոնց եղավ, զրույցը շան վրա ընկավ։ [Հակառակին Էդ ժամանակ մեր դասը շունն Էր։]
Շունը չորքոտանի, կաթնասուն ընտանի կենդանի է։ Նա ունի մի գլուխ, երկու աչք, մի քիթ, մի պոչ, [32] 34 ատամ, նրա մորթին ծածկված է մազով։ [Նա ունի 34 ատամ։) Նա ծնում է մեծ մասամբ 4—6 մինչև 12 [լակոտ) ձագ, որոնք լինում են առաջին ատամներով, բայց կույր — 10—12 օրից են աչքերը բացվում։ Նա ապրում է 15—20 տարի։ Շունը մարդուն շատ օգուտ է տալիս։
— Այո, այո, ճիշտ ես ասում, սիրելիս։ Ճիշտ ես ասում։ Դասդ լավ ես սովորել, [բայց դրանք շան մասերն] էդ շունը չի, շան մասերն են։
Ես ուզում էի վիճել, բայց ծնողներս ինձ սաստեցին, [և] ես (հաղթական աքլորի նման) ստիպված ետ քաշվեցի, բայց հաղթական աքլորի նման դիրք բռնեցի, որ [իմանան] ամենքն Էլ տեսնեն, թե ես ստիպված եմ [խնայում] բաց թողնում հակառակորդիս կոկորդը․․․