Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որսի միս է կերել։ Բայց բուսեղեն կամ պտուղներ, եղածը հատնում է կամ ձմեռ է գալիս, բոլորովին վերջանում է, կենդանի որսալ էլ հեշտ բան չի, ամեն անգամ ձեռ չի ընկնում, երաշտ, կարկուտ, մորեխ, ցուրտ [իսկ ամեն օր, էն էլ օրը մի քանի անգամ մարդը պետք է ուտի]։ Եվ ահա վրա է հասնում [բսնում է] սովը։ Իսկ սովը մենք գիտենք ինչ բան է։ Սովը ամենալուսավոր երկրներում էլ ստիպում է մարդկանց [ուտել ամեն բան, հափշտակել, սպանել] ուտել ամեն բան, մինչև անգամ մարդու միս ուտել, նույնիսկ իրենց մոտիկների։ Հենց մեր մոտիկ ժամանակներում ամեն մի ժողովրդի պատմության մեջ էդ տեսակ դեպքեր շատ են եղել։ Եվ եթե մեր ժամանակներում լուսավոր ժողովուրդների մեջ [էս տեսակ] սովից մարդը կարող է մարդ ուտել, այն խավար ժամանակներում վայրենի մարդիկ հո կուտեին ու կուտեին։ Նրանց մեջ [էդ արդեն] մարդակերությունը ընդունված սովորություն էր, ադաթ էր. և ինչպես գնում էին մի որևէ (գազան) կենդանի որսալու, էնպես էլ գնում էին մարդ որսալու, որ ուտեն։ Կամ թե չէ կռվում էին իրար հետ, ով հաղթում էր, նա հաղթածին գերի էր տանում, ուտում էր։ Վերջը մինչև անգամ դարձավ կրոնական (արարողություն) կարգ, սրբազան ադաթ։ Եվ էսպես մարդակերության սովորությունը շարունակվեց երկար ժամանակ, մինչև որ մարդը ընկերացավ շան հետ։ Շունը ձեռնասուն անելուց հետո, տանու անելուց հետո, գամփռ ունենալուց հետո մարդը կարողացավ հոտ [կազմել] ու նախիր կազմել: Մի խոսքով, սկսեց պարապել խաշնարածությամբ ու [երկրագործությամբ] հողագործությամբ։ Իսկ հոտ ու նախիր կազմելուց հետո ունեցավ և պատրաստի միս, և [ամեն տեսակ] կաթնեղեն, և հագուստի ու այլ գործվածքների համար բուրդ և կաշի։ [Եվ դրանից] Հետո էլ վար ու ցանք անելու և ծանրություններ տեղափոխելու լծկան։ Եվ սկսեց երկրագործություն անել։ Սրանից հետո էլ կարողացավ ապահով ապրուստ ունենալ, մարդակեր<ության> սովորությունը վերացավ, սկսեց պարապել խաշնարածությամբ ու երկրագործությամբ և զանազան արհեստներով ու արվեստներով, գիտությամբ, <1 անընթ.>։

[Իսկ երբ ապահովեց իր ապրուստը, մարդակերության սովորությունն էլ վերացավ։ Ոչ թե մենակ մարդակերությունը վերացավ <…>]

Թե շունն է [գլխավոր պատճառը] մարդակերության վերանալու և մարդկային կյանքի զարգանալու գլխավոր պատճառը — դրա համար [շատ ապացույցներ կան աշխարհքում] աշխարհքը լիքն է ապացույցներով։ Շան հայրենիքը արևելքն է [համարվում] և արևելքն էլ համարվում է լուսավորության, քաղաքակրթության [օրրանը] հայրենիքը։ Արևելքի ազգերը անհիշելի ժամանակներից ի վեր թողել են մարդակերության սովորությունը, պարապել են խաշնարածությունով, երկրագործությունով ու այլ արհեստներով [և] ու միշտ զարգացել են։ [Սրա նման] էսպես էլ էն բոլոր երկիրները, ուր որ շունը վաղ է մարդուն ըկերացել, թեկուզ աղքատ ու հար<ուստ> երկիրներ լինեն <1 անընթ.> ամեն տեղ: Իսկ էն երկիրները, որտեղ շուն չկա, մինչև էսօր էլ մարդը մնում է վայրենի ու մարդակեր, ինչքան էլ թեկուզ լիքն ու բերրի երկիրներ լինեն։