Օրինակ, հյուսիսային սառնամանիքում, մշտական ձյունի մեջ ապրող լոպարները (լապլանդացիք), օստյակները (օստերը) ու սամոյեդները[1] էսօր չգիտեն, թե ինչ բան է մարդակերությունը, որովհետև շուն են ունեցել և եղջերուների հոտեր են կազմել, իսկ Բորնեոյի, Ցելեբեսի ու Տիմորի կղզիների նման տաք ու բարելի երկիրների բնակիչները [միշտ] մնացել են մարդակեր, որովհետև շուն չեն ունեցել։
Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն էլ միայն էն ժամանակ թողին մարդակերության սովորությունը, երբ որ եվրոպացիների գնալուց հետո շան հետ ծանոթացան, շուն ունեցան կարողացան հոտ ու նախիր կազմել և պատրաստի ապրուստ ունենալ:
[Կարծիք կա, որ ձեռնասուն կենդանիների մեջ մարդը ամենից առաջ շան հետ է մոտեցել: [Դեռ] Այսօր էլ աշխարհքում ցեղեր կան, որ դեռ նախնական վայրենի վիճակի մեջ են, որսորդությամբ են պարապում և միայն շան հետ են ծանոթացել, դեռ ուրիշ ընտանի կենդանի չունեն։ Օրինակ՝ Ցեյլոն կղզում ապրող վետտա ցեղը, որ իրենց աղջիկներին ամուսնացնելիս էլ մի-մի շուն են տալիս հետը օժիտ, որսի համար որպես ապրուստի միջոց: (Այսինքն) Բայց դե ինչ ժամանակից Է մարդը շան հետ ընկերացել — Էդ մինչև Էսօր [չեն] գիտությունը չի կարողացել որոշի։ Միայն թե Ք<րիստոսից> 5000 տ<արի> առաջ Եգիպտոսի հին հիշատակարաններ<ում>ի վրա նկարված են զանազան տեսակի [մեզանից․․․ տարի առաջ գտնում են) շների պատկերներ:
[Նրանից առաջ Էլ]
[Քրիստոսից առաջ եղած] Հին կրոնները երգելով փառաբանում Էին շան ծառայությունները: Նրանից Էլ դենը գնանք [նախապատմական շրջանի] քարի շրջանի մարդկային բնակարանների շուրջը գտնված մնացորդների մեջ շան ոսկորներ են գտնվում: Մի խոսքով, շունը մարդու ամենահին և ամենահավատարիմ, ամենաթանկ ընկերն Է։]
[Գիտնականներն են հաղորդել հաստատ որոշել շան ծագումը]
[Գիտնականներից] Ոմանք ասում են տանու շունը առաջ Է եկել մի վայրենի տեսակից, որ այժմ անհետացած Է: [Գիտնականներից] Ոմանք ասում են [շունը] գիլից Է առաջ եկել, ոմանք ասում են շնագիլից (չախկալից), ոմանք՝ աղվեսից: [Էնպես] Գիտնականներ Էլ կան, որ ասում են և գիլից Է առաջ եկել, և շնագիլից, և աղվեսից, [մանք Էլ աս<ում են>] դրա համար Էլ շուն կա, որ գիլի նման Է, շուն կա՝ չախկալի նման Է, շուն կա՝ աղվեսի և հասցնում են մինչև սկզբնական 7 տեսակի, որոնք բոլորը շան անունով կոչվում են շան ցեղ [ոմանք էլ ասում էն մի
- ↑ Ասում են Страна холода. В. нет. Данченко, Նախապաշարմունք կար, թե նրանք, որ հում միս են ուտում, մարդու միս Էլ են ուտում կամ իրար — самоед: Նրանք իրենց ասում են Хоз-ово կամ Խառ-օվո, որ ռուսերեն թարգմանվում Է сам-один կամ самоедин: Կա ևս самоедин և самовар: Սամոեդ սխալմամբ են կոչում ռուսները Սամոեդնա բառից, որով լոպարները անվանում են իրենց երկրին: