սկզ<բնական> տեսակից։] Ասում են, էդ 7 տեսակից Էլ հետո տարբեր կլիմաների, տարբեր կուլտուրաների, աշխարհագրական [պատճառների] պայմանների ու խառնուրդների [ազդեցության] տակ առաջ են եկել եղած բազմազան տեսակները, որ հասնում են մինչև ([50] 90?)։ Շունը ցրված է ամբողջ աշխարհքում, բացի մեծ Անտիլյան կղզիներից, Մադագասկարից ու Նոր Զելանզիայից ու Ավստր<ալիայի> շրջ<անում> դինգո Происх<ождение> ж<ивотного> мир<а> 581։
Մի խոսքով, հաստատ հայտնի չէ շան ծագումը։
Գիտությունը– դեռ էն էլ չի [հաստատ հավանի] կարողացել որոշի, թե [ինչ որ] ժամանակից է շունը մարդուն ընկերացել ու կարծիք կա, որ ձեռնասուն կենդանիների մեջ շունը մարդու ամենա[առաջին ու ամենալավ] հին ընկերն է։
Ք<րիստոսից> ա<ռաջ> ասորական ու բաբելական պալատների բարձրաքանդակների թագ<ավորները> որսի շներով։
[Ք<րիստոս>ից էլ] 5000 տարի առաջ, ուրեմն մեզանից մոտ 7000 տարի առաջ եգիպտական հին հիշատակարանների վրա զանազան տեսակի շների պատկերներ [են] կան փորագրված։
Քրիստոնեությունից առաջ եղած հին կրոնները իրենց հոգևոր երգերի մեջ փառաբանում էին շան հավատարմությունն ու ծառայությունները։ Նրանից էլ դենը գնանք — նախապատմական ժամանակների, քարե շրջանի մարդկային բնակարանների շուրջը գտնված մնացորդների մեջ շան ոսկորներ են գտնվում։
Նրանից էլ դենը գնանք — արդեն ինքը՝ մարդը, վայրենի է ամեն տեղ։ էսօր էլ կան աշխարհքում վայրենի ցեղեր, բայց [էն] մի ժամանակ շատ հազար տարի առաջ, վայրենի է եղել ամեն տեղ։
[Ձեռնասուն կենդանիների մեջ]
Շունը մարդու ամենահին ու ամենալավ ընկերն է [հայտնի չի, թե որ ժամանակից է շունը մարդուն ընկերացել, բայց]։ Դեռ նախապատմական ժամանակների[ց], քարի շրջանի[ց] մարդկային բնակարանների մնացորդների մեջ շան, ոսկորներ են գտնվում։
Մարդու ամենահին, ամենաառաջին արհեստն ու ապրուստը որսորդությունն է եղել։ Ամեն օր հո չէր կարող որս անել, սոված էր մնում, մարդակերություն։ [էն ժամանակից էլ և] հենց էն [ամենաառաջին արհեստի] ժամանակից էլ մարդկությունը կապվել է շան հետ ու որսի շունն [է] եղել է իր առաջին ու միակ օգնականը։ [Ինչպես որ] Դեռ էսօր էլ աշխարհքում, մեր աչքի առաջ էն տեսակ ցեղեր կան, որ միայն որսով են պարապում ու ապրում, ինչպես մեր հին նախնիքները։ էդ ցեղերը բացի շունը ոչ մի ուրիշ [ձեռնասուն] ընտանի կենդանի չունեն։ [Ինչպես] Օրինակ՝ առնենք Ցեյլոնի կղզում ապրող վետտա ցեղը, որ իրենց աղջիկներին [էլ մարդու տալիս] ամուսնացնելիս էլ մի-մի շուն են տալիս օժիտ, որպես ապրուստի միջոց։
էդպես էլ նախնական մարդը աշխարհքի որ կողմն էլ լիներ, երբ նույն որսորդական վիճակում է եղել կենդանիների մեջ իր առաջին