Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռնասուն ընկերը որսի շունն է եղել։ Նախնական մարդը շուն ունենալուց հետո է միայն կարողացել հոտ կազմել [ոչխարի շունը] նախիր կազմել, իսկ նախիր կազմելուց հետո ունեցել է և պատրաստի միս, և կաթնեղեն, և հագուստի ու այլ գործվածքների բուրդ, և ոտնամանի կաշի, և վար ու ցանք անելու լծկան, հովվի գամփռը ոչխարի շունը [և կարո<ղացել է> էս բոլորն ունենալուց հետո էլ և] կարողացել է թողնել որսորդի թափառական կյանքն ու վայրենի դրությունից անցնել նահապետական կյանքին, պարապել խաշնարածությամբ և ապա երկրագործությամբ, տուն—տեղ գնել և տունը պահել տան շունը կամ դռան շունը։ էսպեսով էլ, երբ ապահովել է իր ապրուստը [սկսել է] ժամանակ է ունեցել նստել ու հանգիստ պարապել գիտություններով, դիտողություններով, գեղարվեստով ու արդյունաբերությունով ու զարգանալով։

Շան հայրենիքը [համարվում է] Ասիան, արևելքն է ու արևելքն էլ համարվում է քաղաքակրթության օրրանը, հայրենիքը։ էնտեղից էլ անցել է [Աֆրիկա, ապա] Եգիպտոս, Եվրոպա։ Դրա համար էլ [հին աշ<խարհի>] էդ աշխարհքների ժողովուրդները առաջ են գնացել ու զարգացել— չին, հինդ, մոնղոլ, թաթ<ար>, հույն, հռոմ<եացի>, Եգիպտոս, հայ, վրացի — իսկ էնտեղ, որտեղ շուն չի եղել, օրինակ՝ Ամերիկա եվրոպացիների տիրելուց առաջ (Անտիլյան կղզիները, Մադագասկար, նոր Զելանդիա)։ Ացտեկները, պերուացիք և այլն [ոչ թե միայն ետ] մնացել են վայրենի վիճակի մեջ։ Ոչ թե մնացել են միայն ետամնաց ու վայրենի, այլև մնացել են մարդակեր։ [որովհետև շուն չեն ունեցել, որ հոտ կազմեն [պատրաստի միս] անասուն ունենան մորթելու, կաթն ու յուղ ունենան, մի խոսքով, էն ամենը, ինչ որ տալիս են ընտանի անասունները]։

Եվ ինչպես Է մարդկությունը — պատճառը — ուտելիքի պակասությունը, սովը։

Հյուսիսային Ամերիկայի մարդակերներն Էլ Էն ժամանակ միայն դադարեցին մարդ ուտելուց, երբ շուն ունեցան և կարողացան հոտ ու նախիր կազմել ու պատրաստի ապրուստ ունենալ։ Եվ արդեն նկատված Է, որ Էն ժողովուրդները, որ շուն ունեն ու խաշնարածությամբ են պարապում— օրինակ՝ քաղղեացիք, [հռոմ<եացիք>], եգիպտացիք չինացիք, հույն, ասորի, մոնղոլ, թաթար— մարդակերություն չեն ունեցել։ Նույնիսկ հյուսիսային սառնամանիքում ապրող [Էսկիմոսները] լապլանդացիք (լոպարները), օստյակներն ու սամոյեդներն[1] [էլ] չգիտեն, ինչ բան է մարդակերությունը, որովհետև միշտ շուն են ունեցել ու եղջերուների հոտ են կազմել, այնինչ Բորնեոյի, Տելեբեսի, Տիմորի [նման, էնպես] կղզիների նման տաք (երջանիկ) ու բարելի երկիրների բնակիչները միշտ մնացել են մարդակեր, որովհետև շուն չեն ունեցել։

  1. * Իրենք իրենց անվանում են Սամ էլատս, Самелатс —самесдном— ռուսները շինել են самоед, — մինչդեռ ոչ իրենց են ուտում, ոչ ուրիշին և շատ խաղաղ, հանգիստ, համեստ, ուրախ ու հյուրասեր ժողովուրդ են, պատվասեր, բարեխիղճ։