Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Реклю. Чел<овек> и земля, I, [117]

Նախնական մարդը ուտելիս է եղել անմշակ պտուղներով ու սերմնահատիկներով, արմտիքներով, ապա թե անցել է կենդանական կերակուրի, որսորդությանն ու ձկնորսությանը։

Համարում է շատ վիճելի ենթադրություն։ Ուտելիք ճարելու միջոցների տարբերությունը (պայմանավորվել) առաջ է եկել շրջապատող բնական պայմանների առանձնահատկություններից։ Որսով լիքը անտառներում ապրող մարդը, ձկնասուն գետեզերքին կամ ծովերի ափերին ապրող, մարդը, լայնածավալ տափաստաններում ապրող մարդը, լեռներում կամ նեղ հովիտներում ապրող մարդը, սրանցից ամեն մինը (ուրիշ կյանք) աոանձին իրեն շուրջը տիրող պայմաններին հարմար կյանք վարեր։

Սովը մարդուն դարձնում է ամենակեր։

Մորգան — բացառապես որսորդությամբ ապրելն անկարելի է և պտուղներ, արմտիք և այլն, բայց գլխավորապես որս՝ քարով, մահակով, նիզակով։ էդ շրջանումն էր և մարդակերությունը, որովհետև ձմեռ է գալիս, պտուղ էլ չի լինում, որս չի ճանկն ընկնում։

Тусенель, № 2.
Нравы животных.

Շունը մարդկության կուլտուրայի զարգացման հիմքն է [եթե շունը չլիներ, մարդը կմնար վայրենի)։ Շունը մարդուն տվել է հոտ։ Հոտը կազմելով էլ մարդը վայրենի դրությունից անցել է նահապետական կյանքին։

Եթե շունը չլիներ, չէին լինիլ և հոտը, առանց հոտ էլ չէր լինիլ ապահով կյանք, ոչ պատրաստ միս կլիներ (ուտելու), ոչ բուրդ հագուստներ ու այլ գործվածքներ անելու, ոչ կաթնեղեն (և անապահով), ոչ լծկան անասուն վար ու ցանք անելու (և այլն)։ Հետևաբար, չէր լինի ազատ, ապահով օր ու կյանք գիտություններով, դիտողություններով, գեղարվեստով ու արդյունաբերությունով զբաղվելու։ Իր վայելքների, բոլոր հաճույքների Ու բավականությունների համար մարդը– շանն է պարտական։ Դրա համար էլ արդար է ասում Բյուֆֆոնը, թե մարդու ամենալավ տիրապետությունը շունն է։ Եվ իզուր չէին հին կրոնները երգերով փառաբանում շան ծառայությունները։

Շան հայրենիքը արևելքն է, Ասիան և արևելքն էլ համարվում է քաղաքակրթության օրրանը։

Արևելքից, Ասիայից առեք շունը— ու Ասիան էշ կդառնա մի Ամերիկա և հույնը, հռոմը, եգիպտը, չինացին ու ացտեկից ու պերուանցուց հեռու չեն գնալ — մարդակերներից։

Մարդու ամենահին ու առաջին արհեստը եղել է որսը և որսով է ձեռք բերել թե իր աոաջին վերարկուն, թե խորովածը։ Վայրենի մարդու ամբողջ խելքի ուժը ու հնարագիտությունը կայանում է նրանով, որ որս