Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այ, սկսեց գլխիցը դուրս տալ էս քածը։ Իսկ մարդն ասում է.

— Պատմի[ր], քուրիկ, պատմի, ես սաստիկ սիրում եմ (ես հոգիս կտամ[1]) էդ տեսակ պատմություններ[ը]։

Աղքատը շարունակում է.

— Ահա[2] ախպերը խանութ է գնում ու քրոջը խնդրում է.

— Տանը լավ մտիկ տուր, քուրիկ։

Կնոջ նեղությունը գալիս է, թե ինչո՞ւ իր մարդը քրոջն է պատվիրում, առնում է չարությունից ջարդում իրենց ողջ կահ-կարասին․․․

Ու հենց պատմում է, թե ինչպես նրան ժամն են տանում, ձեռները կտրում, ինչպես է ծնում, ինչպես է հարսը խաբում, ծերին ներս կանչում, հարսը ճչում է.

— Ա՛յ, սկսեց դատարկ դուրս տալ գլխիցը։

Մարդը խնդրում է.

— Ախպեր, կնկանդ ասա՝ ձենը կտրի, տեսնո՞ւմ ես՝ ինչ լավ պատմություն է։

Ահա պատմում է, էնտեղ է հասնում, թե ինչպես մարդը գրում է, որ երեխեն պահեն մինչև իր գալը (դարձը)։

Հարսը ճչում Է,

— Ա՛յ, ի՞նչ է դուրս տալի։

Ահա պատմում է, թե ինչպես նա եկավ, էդ տանը հասավ։

Հարսը ճչում է․

— Ա՛յ, քած էշը սկսեց զռալ[3]։

Մարդը խնդրում է.

— Ախպեր, կնկանդ ասա՝ սուս կենա, ինչո՞ւ <է>[4] ընդհատում (կտրում խոսքը) շարունակ։

Ահա հասնում է ու էն է պատմում, թե ինչպես իրեն ներս թողեցին ու ինչպես սկսեց պատմել ճշմարիտ անցքը (գլխին եկածը).․․ էստեղ ցույց է տալի նրանց վրա ու ասում,

— Ահա իմ մարդը, ահա ախպերս, էս էլ իմ հարսն է։ էստեղ մարդը վեր է թռչում.

— Դե ցույց տուր, հոգիս, մեր[5] երեխին, տեսնեմ՝ ճի՞շտ են գրել հերս[6] ու մերս։

Առան երեխեն, բարուրը ետ բաց արին թե չէ՝ տունը ամբողջ լուսով լցվեց։

— Ա՛յ, ճիշտ որ, գլուխ եկած պատմություն, հեքիաթ չէր ասում․ ա՛յ իմ կինը, ա՛յ իմ որդին՝ մինչև արմունկը ոսկի, երկու կողքերին՝ խիտ վառ աստղեր, ճակատին՝ պայծառ լուսին, սրտի դիմաց՝ կարմիր արև։

Ախպերն ախոռից հանեց ամենաընտիր մատակ ձին, կնկանը պոչիցը

  1. [տալիս եմ]։
  2. [գնում է]։
  3. [խառնչել]։
  4. [ինչի՞ շա<րունակ>]։
  5. [էն]։
  6. [հայրս]։