Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/737

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու մեծին և ազգի բոլոր խավերին» («Հորիզոն», 23 հոկտեմբերի 1912 թ., № 233)։

Թումանյանի արձակի ամենից բնորոշ և կայուն գծերը այն հատկանիշներն են, որ ժամանակին Ա. Ս. Պուշկինը համարել է գեղարվեստական արձակի անհրաժեշտ պայմանը՝ ճշգրտություն և սեղմություն, մերկ պարզություն, զարդարանքի ու վերամբարձության կատարյալ բացակայություն։ Ոչ միայն գյուղական առօրյան պատկերող թումանյանական պատմվածքները, այլև չափազանցության, հաճախ և ֆանտաստիկ վիճակների վրա հիմնված հեքիաթները միշտ հակված են դեպի կոնկրետ կենսական երևույթները։ Փաստը կամ հատկանիշը նշվում է ծայրահեղ հավաստիությամբ և շոշափելիորեն՝ օգնելով ընթերցողին այդ բոլորը «տեսնելու» իբրև կյանքի իրական երևույթներ։ Խոսքի պատկերավորությունը ծնվում է ոչ թե մակդիրների, համեմատությունների կամ փոխաբերական բառերի առատության շնորհիվ (դրանք, ընդհակառակը, հասցված են նվազագույնի), այլ տվյալ դեպքը, բնավորության գիծը կամ արարքը ճշգրտորեն և ուղղակի ցուցադրելու ճանապարհով։ Դասական օրինակ է «Գիքորը». ամբողջ պատմվածքում կա ընդամենը մեկ համեմատություն («դեզերի նման դարսված գույնզգույն չթերը»), խոսքի փոխաբերական օգտագործման փաստեր գրեթե չկան, իսկ հատուկենտ մակդիրներն ունեն, այսպես ասած, ճշգրիտ-գործնական բովանդակություն (անիրավ աշխարք, կարմիր սիրուն շոր, բարի պառավ, փայլուն կոճակներ, նախշուն թղթեր և այլն)։ Դրա փոխարեն Թումանյանի արձակում առաջատար դերը պատկանում է խոսքի բայական ձևերին՝ դեպք, գործողություն, շարժում ցուցադրող բառերին։ Ամեն մի նախադասություն ինչ-որ չափով առաջ է մղում, հարստացնում է գործողությունը նոր կողմերով, որի շնորհիվ ընթերցողը հաղորդակից Է դառնում / պատկերվող կյանքի անընդհատ շարժմանն ու փոփոխությանը։

Թումանյանի արձակի այդ «գործնական» բնույթը լավ Է երևում շատ երկերի առաջին իսկ նախադասությունից, որն ընթերցողին անմիջապես մտցնում Է գործողության մեջ, տոն և ուղղություն Է տալիս պատմության հետագա ընթացքին։ Հիշենք մի քանի օրինակ. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ Էր ընկել», «Մի կերի տարի ես ու մեր Ավագը մասրեքում խոզ Էինք պահում», «Կիրակոսը մրսել Էր, անկողին Էր ընկել, տանջվում Էր տաքության մեջ», «Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ», «Երկու ախպեր են լինում, մինը՝ խելոք, մյուսը՝ հիմար» և այլն։ Հեքիաթներում Թումանյանը հաճախ Է օգտվում նաև «Լինում Է, չի լինում», սկսվածքից, որի շնորհիվ սկզբից ևեթ միախառնվում են իրականն ու անիրականը։ Ի դեպ, հայ ժողովրդական պատմելաոճին բնորոշ այդ ելակետը Թումանյանը մտցրել Է նաև մի շարք օտար հեքիաթների թարգմանության մեջ։

Հատուկ ուշադրություն Է դարձրել Թումանյանը նաև ստեղծագործության եզրափակիչ նախադասությանը կամ հատվածին։ Այն սովորաբար ոչ միայն ի մի Է բերում տվյալ պատմվածքի կամ հեքիաթի մեջ կատարվածը, այլև մեծապես ընդարձակում Է նրա շրջանակները, ակնարկում Է