Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/748

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ. Դեմիրճյանի մեծատաղանդ կատակերգությունը) Թումանյանի հայտնագործած բնավորության կենսականության և արդիականության լավագույն ապացույցն են։

Այսպես, իր նախասիրած երկու արձակ ժանրերի մեջ էլ Թումանյանը հանդես եկավ ուրույն և անկրկնելի դիմագծով, որով նա որոշակիորեն առանձնանում է նախորդ և հաջորդ շրջանի մեր արձակագիրների շարքում։ Հայ արձակի պատմության մեջ Թումանյանը դրեց ծանրակշիռ մի գլուխ, որին վիճակված է նույնքան երկար կյանք, ինչքան և նրա պոեզիային։

ԷԴ. Ջրբաշյան