Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/770

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թֆ, № 128) է որն առաջին անգամ մասնակիորեն տպագրվել Է՝ ՈՒՀ 3, 127։ Նույն տեղում Է պահվում նաև այս հեքիաթի նախնական մշակման վերջին մասը, գրված սև թանաքով, ուրիշի ձեռագրով և հեղինակի խմբագրումներով։ Հատվածի վերջին երկու նախադասությունը Թումանյանի ձեռագրով Է, սևագիր, գրված սև մատիտով։

Աղվեսի հանդիմանական չափածո խոսքը Թումանյանը գրել Է ավարական «Բոլկուչիխան» հեքիաթի (Сб. св. о к. г., 2, V, 45) համապատասխան հատվածի նմանությամբ, որն առանձնապես հետաքրքրել Է գրողին, որպես ժողովրդի գեղարվեստական մտածողության հետաքրքիր օրինակ, տեղին գտնելով օգտագործել ժողովրդական երգերին բնորոշ բառերի ու հանգերի կրկնությունը։ Ահա այն.

Сказать-ли, сказать-ли?
О вшивом Хаджи сказать-ли?
О липовом ружье сказать-ли?
О мельнике сказать-ли?

ԹԹ, № 1052/9378–9387-ում պահվող Թումանյանի գրառումներն այս հեքիաթի մասին առաջին անգամ մասնակիորեն տպագրվել են՝ Ա. Վարդանյան, Հովհաննես Թումանյանի հեքիաթները, (ստեղծագործական պատմության հարցեր, Երևան, 1986, Էջ 90, 93–96, 98–99։

Տպագրվում Է Հսկ-ից։

ԾԻՏԸ

(Էջ 176, 664)

Առաջին անգամ՝ Լ I, 1907, Էջ 71–72, Լ I, 1908, Էջ 84–85, առանձին պատկերազարդ հրատարակությամբ՝ 1909 (ՄԳ, 5), Լ I, 1920, Էջ 80–81, Է I, 1922, Էջ 80–81, ապա՝ ԵԺ III, 139–140։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այս հեքիաթի համար հիմք են ծառայել հայկական, ռուսական, հունական, չեչենական և այլ ժողովուրդների բազմաթիվ հեքիաթներ։ «Ոչ-գրական ոչնչությունները քննադատ» բանավիճային հոդվածում, խոսելով իր մշակած այս հեքիաթի մասին, Թումանյանը, բացի «Աշըղ այհլորից», նշում Է վերջինիս ութ տարբերակներ.

«1) «Վարժարան», մանկավարժական ամսագիր, 1883 թ. № 6, Էջ 77, «ճուտիկը. Ա. Մեհրաբյան։

2) Գ. Տեր-Ալեքսանդրյան–«Թիֆլիսեցոց մտավոր կյանքը». 1885 թ., Էջ 412, Ծըտի վուտի փուշը, թիֆլիսեցոց բարբառով։

3) «Հայ ժողովրդական հեքիաթներ», Տիգրան Նավասարդյանի, 1894 թ., 8 գիրք, Էջ 63, Կորսված աղջիկը, Խրիմու բարբառով։

4) «Сборник материалов для описания местн. и племен Кавказа», № 32, «Воробей», ингилойск сказка.