Այս էջը հաստատված է
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան։ «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես։
― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին։
― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս։
― Իրենց տունը ո՞րն է․․․․
― Ուրիշ տեղ է։
― Ահմադը ո՞վ էր որ․․․․
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր։ Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․
― Բա էլ չի՞ գալու։
― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․