Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա, վերջապես մի որևէ ուժ, ձեռք, դուրս կորզեց, հա­նեց տաղանդին այս վանդալական վտանգալի մեյդանից։

— Հե՜յ, ո՞ւր եք տանում, թողեք դրան, մենք ծիծաղում ենք․․․ այստեղ տվեք, ո՞ւր եք տանում․․․ Օ՛, խայտառակությո՛ւն, վա՛յ, հարա՜յ, դա խե՜նթ է, դա խե՜նթ է․․․

― Սա տաղանդ է, հրճվանքով վկայում է հովանավոր ոգին։

― Օ՛, դու էլ ես խենթ, դու էլ ես հիմար, դու էլ չես հասկա­նում․․․

Սակայն ոմանք արդեն շշնջում են– «Մե՛նք․․․ մենք նրան չենք տեսել․․․ մենք այծեր չէինք ասում․․․ մենք․․․ կայծեր էինք ասում․․․»։

Գալֆայանը իր մեծախորհուրդ ճանապարհի այս կետին է հասել։