|
Ու կանչում է.
|
Խմբագիրը հավանեց։— Աշխատիր, ասաց,— չհուսահատվիս, դու ապագա ունիս. միայն այստեղ չմնաս… Խրատեց ու, ի՞նչ պետք է աներ, կրկին ուղարկեց տպարան։
Այդ ոտանավորի տակ ստորագրած էր՝ Ղազար Աղայան։
Դուք արդեն իմացաք, թե ով էր 40 տարի առաջվա այն գեղեցկադեմ, առողջ, բարձրահասակ տղան։ Նա, որ 40 տարի առաջ սկսել էր իր գրական գործն այս երգով՝ «Պետք է օգնել չքավորներին», որոնք
|
Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչեր է տեսել…
Ու այն օրվանից մտել է իր «խեղճ բնակարանը, սկսել է մտածել, թե ինչ միջոցով կարող է օգնել… Ու բոլոր փորձանքներն աչքի տակն առած, ընկել մեծամեծ սարեր ու ձորեր…»:
«Խավար էր այդ ժամանակ մեր աշխարհը, շատ էր խավար—լուսավոր մարդուն պետք էր լապտերով փնտրել», ասում է նա իր ինքնակենսագրության մեջ։ Ահա այդ լապտերով գտած սակավաթիվ մարդիկ պետք է ամեն բան անեին, ամեն պակասության հասնեին։ Վեպ չկար—վեպ գրեին, ոտանավոր չկար—ոտանավոր հորինեին, դասագիրք չկար—դասագիրք