Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վունչիչ դարով չըլավացավ՝ մըհլամըս հիդ եարին մընաց, Էշխէմէն հիւանդ պառկեցայ՝ աչքըս ճանապարհին մընաց, Եփ մեռայ՝ իժում տիս էկավ, նազըն բէիղրարին մընաց...

(84)

Թաք իս մօրէս չէի ծընի. վա՛յ էն օրին՝ ես քիզ տէհա…

Քու դարդըն ինձի պառվեցուց... (95—96)

…Աչքեմէս ջուհարըն գնաց՝ եարէն կարօտ՝ ախ անելէն, Էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք»… (81)

Եվ ահա.

«Ով տեսնում է՝ էս է ասում. «Վա՛յ քու դարին, Սայաթ-Նօվա,

Համաշա քիզ պիտինք տեսնի՞ աչքըդ արին, Սայաթ-Նօվա,

Ինչո՞վ չէլավ չըռաստ էկար մե լավ եարին, Սայաթ-Նօվա»։

(82)

Էս պատճառով էլ մինչդեռ քնած ժամանակն էլ Քուչակ Նահապետի ուրախ սիրտը զարթուն է ու իր յարի ձենն է լսում բլբուլի երգի մեջ.

«Գիշերս ես ի քուն էի՝ իմ սըրտիս ականջն էր ի բաց. Սիրու հաւն ի ձայն էած, լօք լսեց սրտիկս ու դողաց. Կութըւէր՝ իմ եարին լեզուն ան հաւին բերանն էր դրած...»

(45)

Սայաթ-Նովան միանգամայն հակառակն է պատմում.

«…Ես զարթուն եմ՝ սիրտս է քնած»… (93)


Կամ թե չէ.

«Սիրտըս փուրումըս սըքւուր է, ալ աչկիրըս լաց է անում․ Ծովըն նընգած ամբի նըման դօշս ու եախէս թաց է անում»

(81)

Ու դառնությամբ լի կանչում է.

«Մագա՞մ էլ օչօվ եար չէ սիրի, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ

բան ա…» (58)