ի միջի այլոց, որ նա էնքան մանրամասնություններ է պատմում, որոնք մի ինքնուրույն կենդանություն ու թարմություն են տալիս նրա երգերից մի քանիսին։
Բացի սիրային երգերից Նաղաշ Հովնաթանը մի քանի ոտանավորներ էլ ունի՝ ուրախության սեղանի ու բարեկենդանի, գարնան ու զատկի, մածնի ու մոնթերի, Երևանի կեղտի ու Թիֆլիսի գեղեցկուհիների վրա հորինած։
Գիրքը վերջանում է Նաղաշ Հովնաթանի Հակոբ որդու ողբերգով հոր մահվան վրա։
Ա. Չոպանյանը, որ էնքան սեր ունի դեպի մեր հին գեղարվեստը և նուրբ ճաշակով ու հոտառությամբ միշտ հետամուտ է որոնելու, գտնելու մեր մեռած տաղանդների կենդանի գործերը և հանդես դնելու ամենայն զգուշավորությամբ ու խնամքով, Նաղաշ Հովնաթանի վերաբերությամբ էլ արել է նույնը։
Համեմատել է զանազան ձեռագիր ու տպագիր վարիանտներ, համեմատության տարբերությունները նշանակել է ծանոթությունների մեջ, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն բառերի բառարանը կազմելիս դիմել է հմուտ մարդկանց՝ դոկտ<որ> Կ. Թիրաքյան խանի, Հ. Գրպահյանի և Մաքսուտյանի օգնությանը։ Բայց էս տեսակ գործերը, ինչքան էլ խնամքով կատարվեն, միանգամայն անկարելի է վերակազմել ու հրապարակ դնել անթերի։ Եվ ինձ թվում է, որ տակավին շատ բառեր ու ձևեր են մնում աղավաղած ու անմեկնելի, և շատ բառեր էլ կան սխալ բացատրած։
Մի քանի օրինակ․
Առաջին երգը՝ (էջ 35) սիրուհուն դիմելով ասում է.
|
Պետք է լինի. «Հէքիմ ես՝ գանգատ կանեմ»։
Էջ 45 ասում է.
|
Պետք է լինի. «...հագիդ ատլասին»։