Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1892

ՄՈՇէՈՌՅԱՆՑ ՊԵՏՐՈՍ «Բանաստեղծություններ»

Ալեքսանդրապոլ, տպարան Աբրահամ Մալխասյանցի, 1892 թ., 68 երես, գինն Է 25 կ.։

(էջ 13)

Գրված է 1892 թ. հոկտեմբերի 14-ին, Թիֆլիսում, ինչպես թվագրված է ինքնագիրը, որը պահվում է ԳԱԹ Թֆ, №188։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 10, էջ 1485—1488, ապա՝ ԹՔ, էջ 19—22, այնուհետև՝ ԵԺ IV, 9—12։

Տպագրվում է ինքնագրից, քանի որ Մճ-ում կան ոչ մեծ տարբերություններ, որոնք ակնհայտորեն հետևանք են խմբագրական միջամտությունների։ Օրինակ, ինքնագրում՝ «Սրանց սրտումը բանաստեղծական սրբազան կրակի տեղ», Մճ-ում՝ «Սրանց սրտում բանաստեղծական կրակի տեղ», ինքնագրում՝ «Ստիպում է մեզ յուր դատարկ ու ամայի սրտում բանաստեղծի խանդ ու տաղանդ որոնել», Մճ-ում՝ «Ստիպում է մեզ յուր՝ ու դատարկ ու ամայի սրտում բանաստեղծի խանդ ու ավյուն որոնել» և այլն։

1894

ԽՈՐԵՆԱՑՈԻ «ՏԵՆՉԱՅՐ ՍԱԹԵՆԻԿ» ՀԱՏՎԱԾԻ ԱՌԹԻՎ

(էջ 18)

Գրված է, հավանաբար, 1894 թ. սկզբներին, քանի որ սկսվածքում .1893-ի մասին Թումանյանն այնպես է խոսում, ինչպես խոսում են արդեն անցած ժամանակի մասին («1893 թ. մտածեցի մի բան հյուսել…» և այլն)։

Առաջին անգամ տպագրվել է 1894 թ., Հհ, էջ 168 —176, ապա՝ ԹՔ. էջ 23—31, այնուհետև՝ ԵԺ IV, 13—21։

Արտատպվում է Հհ-ից։

1 Խոսքն «Արտավազդ Բ»-ի մասին է, որը պիտի լիներ Թումանյանի առաջին դրաման՝ գրված Շեքսպիրի երկերի ոգով։ Դրանից մնացել են միայն ոչ մեծ սևագիր հատվածներ և հիշատակություններ բանաստեղծի նամակներում ու ժամանակակիցների հուշերում (մանրամասն տե՛ս Ա. Ին– Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 532—538)։