2Մովսէսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1913, էջ 91։
3Մովսես Խորենացու հայկական պատմություն, աշխարհաբար թարգմանեց Խորեն ծ. վ. Ստեփանն, ս. Պետերբուրգ, 1889։
4Հայ ու եվրոպական հայագետների մտքերը Թումանյանը մեջ է բերում Խորեն Ստեփանեի վերոհիշյալ թարգմանությանը կցված ծանոթագրություններից (էջ 114—131), եվրոպացի հայագետներինը՝ հայերեն թարգմանությամբ։
5Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. առաջին, ի Վենետիկ, 1836, էջ 377:
6Նույն տեղում, էջ 935։
7Նույն տեղում։
8Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. երկրորդ, ի Վենետիկ, 1837, էջ 879։
ԲՈՐՉԱԼՎՈԻՄ
(էջ 27)
Գրված է, հավանաբար, 1894 թ:
Առաջին անգամ տպագրվել է Հհ, էջ 149—167, ապա՝ երկու հատված, «Ֆոլկլորի մասին» և «Գրողի կոչման մասին» վերնագրերով՝ ԹՔ, էջ 32—34, այնուհետև, որոշ կրճատումներով՝ ԵԺ VI, 53—70։
Արտատպվում է Հհ-ից։
1«Հիշողություն հայրենիքից» բանաստեղծության 45—48-րդ տողերն են (տե՛ս սույն հրատարակություն, հ. I, էջ 62)։
2Հավանաբար խոսքը 1826—1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Բորչալվի հայերի զինված պայքարի մասին է՝ ընդդեմ բեգերի և աղալարների լծի։
3Նկատի ունի Ի. Վ. Կռիլովի «Խոզն ու ագռավը» առակը (հայերեն թարգմանությունը՝ Աթ. Խնկոյանի, տե՛ս Ի. Վ Կռիլով, Առակներ, Երևան, 1969, էջ 116):
4Ա. գյուղն, ըստ երևույթին, Աթանն է, իսկ Տ. Վ-յանցը աթանցի Տիգրան Վերանյանցը, որ Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո ցանկացել է որպես քահանա պաշտոնավարել հայրենի գյուղում։
5Դ. գյուղը, հավանաբար, Դսեղն է։
6Օ. գյուղը, հավանաբար, Օձունն է։
7Դժվար է ասել, թե ո՞ր գյուղը նկատի ունի, Հոբարցի՞ն, թե Հովհանաձորը։
8Ագ. գյուղն, ըստ երևույթին, Ագարակն է։
9Մ. Ցու. Լերմոնտովի «Խոհ» («Дума») բանաստեղծության տողերն են (տե՛ս М. Ю. Лермонтов, Полное собрание сочинений, т. I, 1891, С. Петербург, с. 20):