Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց էդպես չի ասում էն ժողովուրդը, որ մեծ ձգտում ունի դեպի լույսն ու քաղաքակրթությունը։

Մի՞թե մեծ են իրենց ժողովրդի թվով Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեցիան ու Շվեցարիան, որոնց ազգաբնակության հարյուրից մինն էլ չկա անգրագետ։ Սրանց մեջ էնպես ժողովուրդ կա, օրինակ, Իսլանդիան, որ հարյուր հազարի էլ չի հասնում, բայց ամեն մի մարդ պատասխանատու է ամբողջի առաջ ոչ թե միայն իր երեխաների, այլև իր ծառայի երեխաների կրթության համար։

Նրանք չեն ասում, թե մենք փոքր ենք լուսավորության ու քաղաքակրթության համար։ Պատմությունից լավ գիտենք, որ հին բարձր կուլտուրական ազգերից շատերն էլ թվով շատ փոքր են եղել։ Եվ էսօր շատ դժար է երևակայել, որ հին մեծ Հունաստանը իր հռչակավոր Աթենքով ու հասարակապետությունով մի քանի անգամ ավելի փոքր է եղել, քան մեր էսօրվան Թիֆլիսի կամ Երևանի նահանգը, էլ թեմը չեմ ասում։

Ուրեմն անցնենք մեզ։

(կշարունակվի)


ՀՐԱՎԵՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայ գրողների կովկասյան ընկերությունը իր ընդհանուր ժողովներից մեկում (1912, դեկտեմբեր 2) որոշում կայացրեց դրամկան դիմումներ չանել մասնավոր անհատների, այդ տեսակի դիմումները վերապահելով պատեհ ժամանակին անելու հայ ժողովրդի ընդհանրությանը և ազգային հասարակական հիմնարկություններին։

Եվ ահա այսօր այդ պատեհ օրը։

Այսօր, հայոց գրերի գյուտի և տպագրության մեծ հոբելյանի օրը, հայոց գրի ու գրքի լուսավոր տոնին, Գրողների ընկերության վարչությունը, օգտվելով պետությունից