Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդ, որովհետև, ինչպես ինքը թերթն էլ նկատում <է>, առանձին կարևորություն ունեն թե՛ Հայ գրողների ընկերության երեկույթների դասախոսությունները, թե Խաչատուր Աբովյանը և թե զեկուցանող պարոն Լեոն, երեկույթի պատկերը և պարոն Լեոյի կարծիքը Խաչատուր Աբովյանի և նրա գրության մասին լրիվ հրապարակ դրած լինելու համար, խնդրում եմ տպել պարոն Լեոյի վերջին խոսքը, որ չկար հաշվետվության մեջ և հետևյալն է։

Վիճաբանողներին պատասխանելով պարոն Լեոն ասաց.

«Արեգակն էլ առանց բծերի չէ։ Աբովյանը ի պաշտպանություն իր կարող է բերել լատինական ասացվածքը՝ «Մարդ եմ, և ոչինչ մարդկային բան ինձ խորթ չէ»։ Աբովյանը մարդ է եղել, հետևաբար ունեցել է իր կարծիքը, իր անձնական ատելությունները և առհասարակ մարդկային այնպիսի պակասություններ, որոնք կարող են մեկին հասցնել նույնիսկ այսպիսի թղթեր գրելու աստիճանին։ Ինքս, անձամբ, գոհ եմ, որ Աբովյանի կենսագրության մեջ կարող է մտնել և այնպիսի մի էջ, որ ցույց կտա, թե նա մեղանչական և սխալական մարդ է եղել և ոչ թե շաքարից շինած մի հրեշտակ, ինչպես մենք ուզում ենք երևակայած լինել մեր բոլոր գործիչներին։ Աբովյանը շարունակում է մնալ Աբովյան, բայց մենք չենք ծածկի և նրա պակասությունները։

Ահա ս. Մեսրոպը, որ Աբովյանից հարյուրապատիկ բարձր է իբրև հանճար։ Այս տարի ամբողջ հայությունը փառաբանում է նրա հիշատակը։ Սակայն մինչև գետին խոնարհելով այդ մեծության առջև, մենք կասենք, որ նա էլ ուներ իր մարդկային թուլությունները, որ նա Հայաստանի հեթանոսներին հալածում էր հրով և սրով, գործադրելով նրանց վրա «փրկարար գավազանը», ինչպես հիացմունքով պատմում է նրա կենսագիր Կորյունը»։

Նախագահ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ


ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Մեր հայտնի մանկավարժ պարոն Սեդրաք Մանդինյանը «Հորիզոնի» 284 №-ում, խորհրդածության նյութ առնելով հեղինակի