Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք ինքներս մեր կողմից վաղուց ենք կապված ձեր գրականության հետ, այժմ էլ ավելի ուրախ ենք փոխադարձ կապի համար, որ Հաստատում եք դուք, և աստված տա՝ դուք միակը չլինեք, որ ռուս բարձր մտավորականության կողմից գալիս եք մեզ մոտ սիրո ու հարգանքի խոսքերով։


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գրականության միջոցով հոգեկան կապ է հաստատվում հայ ու ռուս ժողովրդի միջև, և էն անարյուն, բարոյական նվաճումները, որ անում է ու պիտի անի հայ ժողովուրդը թե՛ Ռուսաստանում, թե՛ Ռուսաստանի սահմաններից դուրս, նոր են ու, անկասկած, շատ թանկ։ Եվ լուրջ է գործի սկզբնավորությունը։

— Ռուսաց գրողներից շատերն այժմ զբաղված են հայոց գրականության ուսումնասիրության ու թարգմանության գործով։ Օրեցօր ավելի ու ավելի են ճանաչում ձեր բանաստեղծությունն ու ձեզ, և ահա թե ինչեր են գրում իրենց նամակներում, ասում է ռուս մեծանուն բանաստեղծը՝ Վալերի Բրյուսովը, որ էդ գործի գլուխն է կանգնած Մոսկվայում, և հայտնում է ռուս նշանավոր գրողների կարծիքները՝ լիքը հրճվանքով ու սիրով։

Եվ իր դասախոսությունը «Հայ բանաստեղծության մասին» ընդհանուր առումով, թերևս կարելի լինի ռուս գրողների էդ հրճվալից վերաբերմունքի արտահայտությունըհամարել։

Այժմ պարոն Բրյուսովը հայոց բանաստեղծությունից անցնում է պատմությանը։

Հայոց պատմությանը…

Նախանցյալ դարու վերջերն էր, որ ռուսները նոր ոտք դրին Վրաստանի սահմանները։ Շատ ցավալի պատկերներ բացվեցին նրանց առաջին էդ գեղեցիկ ու դժբախտ