(Բեսարիոն Գաբաշվիլի), որ և էդ սիրո պատճառով ենթարկվել է հալածանքի ու բանտարկության։
256 երեսում․
«...ծեծօվ չի խըրատվի խիվըն», խիվըն թարգմանած է тупица. Սխալ է։ Тупица-ն բթամիտն է։ Խևը խելագարն է՝ бесноватый, сумасшедший, հենց հետևյալ տողն էլ բացատրում է՝ ասում է. «Ինչրու անձնէն չը դուս էհա անախտէլի էն չար դիվըն»։
Նույն երեսում․
«Թէ վուր հօքուդ կամքն իս անում, մարմինդ բեդամաղ է ըլում.
Վո՞ւր մէ դարդին կու դիմանաս դո՛ւն ջըրատար Սայեաթ֊Նօվա»։
Թարգմանած է.
«Коль волю духа ты творишь, не может быть и тленья—там:
Водой шумящей унесен, не унывай, Саят-Нова!».
Ջրատարն էլ բառացի է հասկացված։ Ջրատարը մի ոճ է, որ կնշանակի խեղճ, թշվառ։
257 երեսում․ «Արի՛ ինձ անգաճ կա՛լ, ա՛յ դիվանա սիրտ» երգի մեջ Սայաթ֊Նովեն իր խելագար սրտին դիմելով ասում է.
|
Թարգանած է.
|
Դուրս է գալիս, որ աշխարհքից ու աշխարհային վայելքներից հոգնած, ուշքն ու միտքը քարերին ու անապատին տված բանաստեղծը էս տեսակ բան է ասում՝ գնա անապատ, աստված սիրի, հոգի սիրի, աղջիկ սիրի...
Սխալ է։ Այո՛, յար բառը սիրական, սիրուհի էլ կնշանակի, բայց նրա առաջին միտքն է՝ ընկեր։ Եվ հատկապես