Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էստեղ էդ միտքն ունի, ասում է՝ աստված սիրի, հոգի սիրի, ընկեր սիրի, ոչ թե աղջիկ սիրի։

Թե Սայաթ֊Նովայի երգերում չարը միայն սիրական չի նշանակիլ, այլև ընկեր կնշանակի, դրա ապացույցներից մեկը «Չի՛ս ասում, թե՝ լա՞ց իս էլի» երգի մեջ էն կտորը, ուր ասում է.

«Ման իս գալի բաղի մէչըն
Եարէրօվ,
Եարէրօվ.
Բարօվ տեսայ, իմ սիրէկան»։

Այսինքն՝ ման ես գալիս ընկերուհիներով։

Յար բառի էս միակողմանի հասկացողությունը շատ տեղ է սխալների պատճառ դառնում։ Օրինակ նույն սխալն է առած և Քուչակ Նահապետի երգերի մեջ, ուր բանաստեղծը, լուսնին դիմելով, ասում է.

«Իմ եար, բարձրագնայ լուսին, լու՞ր կ՛երթաս գիշերդ անհուն»։

Յարը թարգմանած է милий, ասում է. «Скажи, мой милый месяц»…

Յարը էստեղ էլ նշանակում է ընկեր։ Բանաստեղծը լուսնին ասում է, ու՞ր կերթաս, իմ ընկեր, բարձրագնա լուսին,— ընկեր, որ դու էլ անքուն շրջում ես ինձ նման ու գնում ես երդիկներից ներքև նայում, շատ սիրուններ ես տեսնում քնած...

էս բոլոր տեղերը ընկեր է, ոչ թե սիրուհի, սիրեկան կամ աղջիկ։

Նույն երգի մեջ.

«Հընպարտութին չանիս՝ դուր գուքաս Տէրիդ,
Խօնարութին արա՛ կանց քիզ դէվերիդ»։

Թարգմանած է.

«Там, где господин, будь не горд, но тих;
Скромным будь всегда у господ своих:»

Երկու տողն էլ սխալ են։ Առաջին տողի մեջ խոսքն աստծո մասին է, ոչ թե պարոնների կամ տերերի։ Ասում է