Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ։ Բայց տես, ասում են, ում հետ ուզում ես կռվիր, միայն թե չկռվես Միկուլա Սելյանինովիչի (շինականի, գյուղացու) հետ, իմացիր, որ նրան մայր հողը շատ է սիրում...

Գնում է Իլիան, ու մինչդեռ իր ծնողները ծանր աշխատանքից հոգնած քնած էին, մի երեք ժամում կատարում, վերջացնում է նրանց գործը, որ նրանք մի քանի օրում չէին կարող կատարել։

Ծնողները զարթնում են, զարմանում են, թե էս ինչ հրաշք է կատարվել հանկարծ, որ իրենց անդամալույծ որդին միանգամից ոտի է կանգնել ու կագնել իբրև հսկա։ Իլիան պատմում է, թե ինչ է կատարվել, ու հայտնում է, թե արդեն ճամփա է ընկնում իր սրտի հին ցանկությունը կատարելու, իր ճնշված հայրենիքին ծառայելու, նրան ավազակներից մաքրելու և քրիստոնյա աշխարհքը պաշտպանելու։ Եվ դրա համար հոր օրհնությունն է խնդրում։

― Գնա՛, իմ աչքի լույս, իմ հսկա զավակ,— օրհնում է ծերունի հերը։— Բայց, օրհնում եմ քեզ բարի գործերի համար․ չար գործի համար օրհնություն չկա։ Գնա՛, և քո ճամփին ոչ թուրքի ընդդեմ մտածիր չար բան, ոչ քրիստոնեին զարկիր բաց դաշտում...

Ու վեր կացավ հսկան, աղոթեց, իր նժույգը հեծավ։ Հեծնելը տեսան, բայց էլ չտեսան ուր գնաց...

Ի՜նչ հոյակապ, գեղեցկություն և ինչքա՜ն հարազատ ու ճշմարիտ։

Ճշմարիտ, որ աշխարհքում գրեթե ծակ բերան չէր մնացել, որ չասեր, թե Ռուսաստանը մի ընկած անդամալույծ է, նրանից ոչինչ չի դուրս գալ։ Վերջին օրերս բոլգարական մինիստրը մինչև անգամ դիակ էր անվանում, և...

Եվ հանկարծ... հսկան վեր կացավ տեղից։

Մի առավոտ էլ զարթնեց Մայր Ռուսաստանը, տեսավ՝ իր սիրելի զավակը, իր անդամալույծ Իլիան, իր Պետական Դուման արդեն կանգնել է հսկայորեն, երկիրը մաքրում է