Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասոնց տեղ Ղարաբաղը ունի դամ, որ ավելի ճիշտ է և կցուցնե, թե բառս է պարսկերեն dam-ժամ և ժամանակ։

Նախ՝ ոչ մյուս կերակուրների և ոչ էլ չայի համար չեն ասում դամ դնել։ Երկրորդ՝ դամը կամ դանը եփելու աստիճանը չի, այլ եփելուց հետո մեղմ կրակի վրա մի առժամանակ պահելը, մինչև դամն առնի, գոլորշին քաշվի։ Եվ, ես կարծում եմ, դամը պարսկերեն դամը չի, որ ժամանակ կնշանակի, այլ թուրք-թաթարական դամն է, թերևս և պարսկական էն դամը, որ շունչը կնշանակի, գոլորշի, կնշանակի նաև հանգիստ։

Դորակ․ ջրի փոքր շիշ։

Ոչ թե փոքր շիշ, այլ փոքր կուժ։

Հռի-բըռի չհարցնել․ աղեկ գեշ չհարցնել (որ և հռի-բռի), ինչ որ պատահի՝ անել։

Թուրք-թաթարական ա՛րի-բա՛րին է․ ես կարծում եմ, որ կնշանակի դես ու դեն (Радлов, I

Թուշուշուրիկ․ քնքույշ, սիրուն։ Թուշուշուրիկ լոդ դեղձ։

Թուշուշուրիկ քնքույշ կամ սիրուն չի նշանակիր Թուշ բառիցն է։ Կնշանակի թշերավոր, թշերը դուրս պրծած, пухленький.

Թանխա․ սուտ խոստում, սուտ հույսեր տալ։ Թվի թրք․։

Թանխայի առաջին միտքն է կապիտալ, մայա, կնշանակի նաև համարժեք։ Այլաբանորեն կնշանակի խաբել, մեծ-մեծ խոստումներ անել։

Թելիկ-մելիկ կամ թիլիկ-միլիկ․ փոքր, տկարակազմ՝, թույլ։ Թելիկ-մելիկ երեխա։ Աղջկա թելիկ մելիկ ձեռներ. թելիկ մելիկ սարկավագ։

Ինձ հայտնի չէ, թե թել բառեն է, թե թիլ-թույլ ածականեն։

Ես կարծում եմ, որ թելիկ մելիկը ձեռների համար սխալ պետք է լինի։ Եթե թելիկ և թիլիկ միևնույն է, և երկու ձևն էլ անխտիր գործ են ածվում նույն իմաստով, ապա ինձ թվում է, որ ոչ թել բառիցն է առաջ եկած և ոչ