Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհատի շնչելու կամ ձեռքն ու ոտքը շարժելու իրավունքը։

Եվ չէ՞ որ էս շատ հասարակ բանը վերջապես խոստացել են բոլոր փոքր ազգերին հաղթող մեծ պետությունները, որոնք երբեք հանգստություն չեն ունենալու մինչև իրենց խոստացածը չտան և չհանգստացնեն իրենցից փոքրերին։

Եվ չէ՞ որ ազգերի համերաշխության ու եղբայրության խնդիրը բանաստեղծությունից անցել է քաղաքականությանը և ազգերի լիգայի օրվան հերթական հարց է արդեն, և աշխարհքը գնում է դեպի միացյալ շտատները։

Բայց մինչև էդ լավ կարգերի հաստատվելը ո՞վ գիտի ինչեր ենք քաշելու։

Նայեցեք, տեսեք, թե ինչպես է ալեկոծվում աշխարհքը մի ծերից մինչև մյուսը։ Նայեցեք մեր շուրջը և մեզ՝ ամենքիս, տեսեք, թե ինչպես գազան ենք դարձել մեկս մյուսիս համար։

Դարձյալ մի լայն ալեկոծություն, դարձյալ մի խոշոր ցնցում, և միանգամից գահավեժ կընկնենք մի նոր միջին դարերի բարբարոսության ու խավարի մեջ, իսկ փոքր, ուժասպառ ազգերը կերթան ոտի տակ։

Դաշնակից պետությունները դեռ պատերազմը չեն վերջացրել, դեռ մեծ գործ ունեն կատարելու։ Դեռ աշխարհքի օվկիանոսը ծփում է և սպառնում է նոր ալեկոծություններով։ Դեռ նրանք պիտի խաղաղեցնեն և նախքան անկախությունն ու ազատությունը կյանքի ապահովություն պիտի տան փոքր ազգերին[1]:

Նայեցեք Հայաստանին, որի համար էդպես գեղեցիկ բարեմաղթություն եք անում։ Էս համատարած ահռելի թշվառության մեջ ո՛չ մեր ապիկարությունը սահման ունի, ոչ թշնամիների անգթությունը, և նա գրեթե մահվան դուռն

  1. Այս պարբերությունը ԹԹ պահվող պատառիկների միջից գտել և, նկատի առնելով բնագրի վրա Թումանյանի դրած աստղանիշը, տեղադրել է բանասեր Ֆ. Հակոբյանը։