Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժվար են գտնելու Հայոց գրողների ընկերության դատապարտության տակից դուրս գալու ճարն ու ճանապարհը։

Այո՛, էսպես է։ Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետև թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ, թեկուզ Հ. Առաքելյանը կամ դժոխքը բաց անի իր երախն ու քեզ չարախոսի — վերջը դու ես հաղթելու։

ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ԴԱՐԵՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Թե ինչ է քաշել հայ ժողովուրդն իր երկրում մինչև էսօր դեռ ամբողջովին հայտնի չի՝ ո՛չ [արևմտյան] Եվրոպային, որ միայն վերջին ժամանակներս է զբաղվում հայերով ու հայկական հարցով, ոչ [ռուսական ինտելիգենցիային] Ռուսաստանին, թեև հարյուր տարուց ավելի է նա տիրում է հայ ժողովրդի մի մասին և պատերազմներ է մղում Հայաստանում, [ուզում] ոչ էլ նույնիսկ հայ ինտելիգենցիային, որ տապակվում է հայկական խնդիր կոչված կրակի մեջ։ Դարավոր անլուր տառապ<անքների> բոլոր նյութերն ու դոկումենտները դեռ՛ ի մի չեն բերված ու դեռ մի պատմություն չկա դրանցից գրված նույնիսկ հայերեն լեզվով։ Բայց ով որ շատից-քչից ծանոթ է էդ ցաք ու ցրիվ վկայություններին, կհաստատի, որ [ամբողջ աշխարհքում] էն տեսակ տանջանք ու տառապանք, ինչ որ հայ ժողովուրդն է տեսել արևելյան բռնակալներից ու բարբարոսներից, չի տեսել ոչ մի ժողովուրդ ոչ մի աշխարհքում։

Ու վաղուց էլ, անվերջ կռիվներից ու կոտորածներից անսպառ թշնամի բազմություններից ուժասպառ եղած, ընկճված ու քայքայված հայ ժողովուրդը [իր հույսը] [իրենից կտրած] խաչակրած արշավանքներից ի վեր իր աչքը ձգած է եղել Արևմուտքի քրիստոնյա լուսավոր [ժողով․ պետու․] ազգերին, նրանցից է սպասել իր փրկությունը։ Երբեմն Ֆրանսիա, երբեմն Գերմանիա, երբեմն Իտալիա,