Ասում են, երբ գերմանացիք իրենց ամեն տեսակի թնդանոթներով, ու գնդացիրներով, [ու իրենց] ցեպելլիններով գնդակների ու ռումբերի հեղեղ էին թափում Անտվերպենի վրա, և երբ ժողովուրդը դժոխային կրակի մեջ օրհասական խուճապով ալեկոծվում էր փողոցից-փողոց փախչելով, հրապարակից֊հրապարակ խռնվելով, պատից-պատ դիպչելով [աշխատում էր] ու մի կողմից կոտորվելով, մյուս կողմից իր հայրենի քաղաքից փախչելով դուռն էր որոնում, [և սակայն ոչ մի րոպե չէր դադարում անվերջ տեղացող դժոխային կրակը, որ առատորեն թափվում էր [վազում էր] նրանց հետ միասին, մի րոպե կանգ առավ նրանց գլխին]։ Ասում են, [որ] էդ զարհուրելի իրարանցումի ժամին, նրանց թագուհին էլ, որ հին Հեկուբի նման [վազում էր] նրանց հետ միասին, մի րոպե կանգ առավ կրակի տակ ու հարցրեց, թե [ով է] արդյոք ո՞վ է հրամանատարը, ո՞վ է անում էս ամենը․․․․ նրան պատասխանեցին, թե․
- Ձեր եղբայրը, Բավարիայի Ռուպրեխտ իշխանը։ Սակայն խոսելու ժամանակ չկար, աչք [խփելու] [ճպելու] թարթելու ժամանակ չկար, կարկուտի պես թափվող ռումբերը պայթում էին [խելացուցիչ մահ ու ավեր տարածելով ու] ու խլացնում մարդկանց, և ավելի ու ավելի սաստկանում էր [ընդհանուր] խուճապը՝ բարձրացնելով սարսափելի փոշին [ու սարսափ] և ոչ ոք չլսեց, թե ինչ ասավ թագուհին, ոչ ոք չտեսավ, թե ինչ [անցավ] կատարվեց նրա հետ ․․․
[Բայց] Լսում են, լսում են [բոլոր էն մարդիկ] ամենքը, որ չեն խլացել թնդանոթների որոտից, տեսնում են [նրանք] ամենքը, որոնց աչքերը չեն կուրացել, հայրենի հողից բարձրացած փոշուց… [Եվ մտածում են, թե դեռ որքա՜ն է հեռու մարդը]։ Եվ նայում են դեպի ետ, [դեպի] [դեպի հին դարերը] ետ դեպի հեռուն ու տեսնում են զարմանքով, թե դեռ որքան է հեռու մարդը1, որ գազանական կատաղությամբ [աչքերի] ու օրհասական տագնապով