Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս է իր աղմուկից խլացած ու իր բարձրացրած փոշուց կուրացած․․․ որքան է հեռու տակավին ․․․

* * *

Ամեն [բան] ինչ անփոփոխ է արևելյան դիրքերում․ նա [մտած] [մտել] նստել էր իր փորած [խրամատը] խրամատում, դիրք էր մտել թշնամու դեմ ու ամբողջ երկարությամբ երկու կողմից էլ հրացանները ճայթում էին անվերջ։

Նա վախենում էր իր գլուխը բարձրացնի, երբեմն միայն ծիկրակում էր մի փոքր, տեսնելու թե ինչ կա իր դեմն ու շուրջը, նորից տապ էր անում ու ձեռքերը դուրս հանած [արձակում] հրացանն արձակում դեպի թշնամու դիրքերը։ Արձակում էր, հենց էնպես, թեկուզ մարդ էլ չսպանվեր ․․․ ու կամաց-կամաց նրան տիրեց մի խաղաղ, մի բարի տրամադրություն։ [Ավելի էր] Հետզհետե դանդաղեցրեց հրացանաձգությունը ու սկսեց մտածել արևի տակ։ Եկա՜ն, շարքով առաջն եկան ու անցան անցած օրերը, ապրած դեպքերը, սիրելի դեմքերը ․․․

Ու էնպես անչար էր նրա հոգին, էնպես բարի ու անփույթ, որ պատրաստ էր գրկելու նույնիսկ իրեն՝ գնդակ արձակող թշնամուն․․․ որ զարմանում էր, թե ինչպե՞ս են իր վրա հրացան արձակում և կամ ինքը ․․․

Եվ նա երբեք էն չէր երազել առաջ էլ, որ ուրիշներին կոտորի։ Նա ուրիշ երազներ ուներ՝ պայծառ, բարի, ազնիվ․․․ [այց ոչ ոք չիմացավ գոնե] և նրանց մի չնչին մասն Էլ չկարողացավ իրագործել կյանքում կամ գոնե պատմել, [չկարողացավ] որ աշխարհքն իմանար, թե ինչ լավ բաներ էր երազում նա [իրենց] իրեն համար ․․․

[Արդյոք] Եվ ահա այժմ էստեղ․․․ ի՞նչ է լինելու։ Արդյոք մի որևէ դիպվածով, մի որևէ գործով հերոսանալու՞ է, [թե]և ամբողջ Ռուսաստանում թնդալու է իր անունը, թե՞․․․