Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի լեռներում արդեն կոտորվում էր հայ ժողովուրդը, իսկ Բաքվում ու իր շրջանում դողում էր կոտորածի ուրվականի առջև։

Կամ Տաճկաստանն էր անարգել առաջ գալիս և օղակում Երևանը՝ կոկորդը սեղմելու։

Վտանգը էնքան էր մեծ, որ [Հայաստանը] սպառնում էր և Վրաստանին։ Եվ եթե Հայաստանը ստիպված Լոռու լեռները ժամանակավորապես զիջանում էր Վրաստանին, ոչ միայն նրան օգնելու, այլև հայության որոշ մասի փրկությունն [էր խորհում] ուներ ի նկատի։

[Հարցնում եմ] էլ ո՞վ էր մնում աշխարհքում, որի վրա հայ ժողովուրդը հույս դներ, որ փրկեր նրա գոնե ֆիզիկական գոյությունը։

Մնում էր մեկը։

Մեկը, որի վրա մատնացույց էին անում նույնիսկ նրա երդվյալ թշնամիները։ Ոչ միայն մյուս պետությունների ներկայացուցիչները, այլև Անգլիայի ներկայացուցիչը, էդ օրերում հայերին հանձնելով իր կառ<ավարության> պաշտոնական մերժումը, թե Անգլիան Հայաստանին օգնել չի կարող, գտնում էր, որ հայ ժող<ովրդի> փրկությունը մնում է միայն Խորհրդային իշխանությունը։ Էս նույն խորհուրդն էր բերել հայերին և Անգլիայի հայասերների կոմիտեի ներկայացուցիչը։

[Վերջապես էդ նույն եզրակացությանն էր եկել և]

Հայ ժողովուրդը հո վաղուց էր սպասում բոլշևիկին, նրան նույնացրած ռուսի հետ։

Վերջապես էդ նույն [եզրակացությանն] որոշմանն էր եկել Երևանում ու Թիֆլիսում և հայ տիրող կուսակցությունը՝ դաշնակցությունը, որը և [հոկտեմբերին] դեկտ<եմբերին> Երևանում տեղի տվեց Խորհրդային իշխանության առջև։

Էսպեսով մեջտեղը մնում էր միայն Խորհրդային հեղափոխական Ռուսաստանը։