Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաց արեք Азбука коммунизма (էջ 94) [ասում է] և տեսեք, թե ինչպես է [ասում] գանգատվում Ռուսաստանի ազգաբնակության ահագին մեծամասնությունից՝ գյուղացիությունից ու պստլիկ սեփականատերերից, որոնք ինչքան էլ տանջված կապիտալից ու կալվածատերից, այսուամենայնիվ, էնքան ամուր են կպած իրենց անձնականին, սեփականին, որ միանգամից շատ է դժար նրանց ընտելացնել ընդհանուր ընկերական գործի։ Որտեղից իրեն համար մի պատառ փրցնելը, միայն իր սեփական տնտեսությունը [վրա միայն հոգալու] հոգալու սովորությունը էնքան ամուր է նստած նրանց մեջ, որ հենց սրանով Ռուսաստանում կոմունիզմի գործը դառնում է ամենադժար գլուխ գալու մի գործ, թեկուզ թողնենք մյուս պատճառները3։

Սրանից հետո դե համեցեք մեր Ապարանի գյուղերը։ Եթե կոմունիզմի գործը ռուս գյուղացիության մեջ մի [ամենադժար] չափազանց դժար գլուխ գալու գործ է[1], ինչու պետք է հեշտ լինի էստեղ։ Եվ ինչու չպետք է առաջ բերի հուզմունք իրեն դեմ։ Իսկ եթե նկատի առնենք, որ նրա տունը մտածն էլ իսկի կոմունիստը չի և կոմունիստական կարգը, այլ պրոլետարական դիկտատուրայի մի որևէ ներկայացուցիչը՝ հենց իրենց գյուղում ընտրված հեղկոմի էս կամ էն կուլակի կարգադրությամբ, և կատարված են շատ անփույթ կերպով կազմակերպած հասարակ բռնագրավումներ։

Էլ չեմ ասում, թե նույն [աղբյուրը], որ գանգատ է անում Ռուսաստանի շատ տեղերի բանվորությունից ու նրանց անգիտակցականությունից, ինչ պետք է ասի Հայաստանի բանվորությունից։

Պարզ է, որ էստեղ՝ Հայաստանում, ոչ միայն ամենադժար չափազանց դժար մի գործ է կոմունիզմի գործը, այլև չափազանց հեշտ ու բնական բռնկումը նրա դեմ, մանավանդ,

  1. Այստեղ վերին լուսանցքում՝ կարտոֆիլի բունտը։