երբ նրա՝ կոմունիզմի փոխարեն էլ գալիս է դիկտատուրան ու քաղաքացիական կռվի ֆրոնտը, և [այլ] զանազան ուրիշ պատճառներ։
[Օրինակ]
1․ Օտարների դավադրական միջամտությունը։
[2. Տեղի տված և կասկածի ու վտանգի տակ գտնվող դաշնակցական ինտելիգենցիայի դժգոհությունը։]
2․ Օֆիցերների աքսորը Ռուսաստան։
3․ Հայի լեզվի վտարումը Հայաստանի խորհրդային հիմնարկություններից։
4. Տեղի տված և կասկածի տակ գտնվող, ապա թե վտանգված [դաշնակցական] ինտելիգենցիան։
Ապա թե զանազան թյուրիմացություններ ու պրովակացիաներ, որ ոչ միայն գյուղացիների, այլև ինտելիգենցիայի մեջ առաջ են բերում ու զարգացնում հուսահատի հոգեբանությունը և [ապա] կատարյալ պանիկա։
Տարածված էր, թե տաճկահայության մնացորդը, որին արդեն [դատ] վերադարձ չկար դեպի իր երկիրը, օրենքից դուրս է հրատարակված և նրան ոչ մի փրկություն չկա նաև Խորհրդային իշխանության մեջ։
Թե կոմունիստները կացիններով ջարդում են մարդկանց առանց սեռի ու հասակի խտրության և թե դրա համար կան նույնիսկ առանձին կացնավորների բատալիոններ։ Թե գյուղերում մնացածներին հավաքում ու կրակում են եկեղեցում, ինչպես օրինակ Ախտայում, և այլն և այլն4։
Իհարկե, ընդհանրապես սրանց հրեշավոր ստեր լինելը կամ վախեցած ամբոխի երևակայության արդյունք լինելը շատ պարզ էր. օրինակ՝ ես Ախտայից էի գալիս, և ինձ հավատացնում էին, թե Ախտայում եկեղեցում կրակել են ժողովրդին․․․
Կամ ալափարսեցի մի ջահել տղա պատմում էր, թե [Ալափարս] իրենց գյուղում կոտորեցին բոլոր մնացածներին՝