Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հայ գրական շրջանները անհամբեր սպասում են հաջորդ դասախոսություններին։

Ռոբակիձեի դասախոսության մեջ թե վրացիների համար վիճելի խնդիրներ կարող են լինել, ես գտնում եմ շատ հասկանալի։ Մանավանդ նոր գրականության մեջ։ Օրինակ՝ Ռոբակիձեի լուսաբանությամբ Վաժա Փշավելին շատ ավելի խոշոր ու ինքնատիպ է երևում, քան Ակակի Ծերեթելին։ Մի բան, որի հետ, ինչքան գիտեմ, համաձայն չեն շատ վրացիներ։

Ինչպես և «Голубые роги» խմբակի [ մասին ] և ուրիշ կետերի վերաբերությամբ շատերը տարակարծիք են։

Եվ արդեն դասախոսության ներկա եղողներից ընկ. Վ. Կոտետիշվիլին, որին խնդրել ենք կարդալու հետևյալ դասախոսությունը վրաց գրականության մասին, հենց էնտեղ հայտնեց, թե Ռոբակիձեի դասախոսության մեջ կետեր կան, որոնց վերաբերությամբ ինքը միանգամայն հակառակ կարծիք ունի և կհայտնի իր դասախոսության մեջ։

Հայարտան և հայ գրչի մշակների միության նախագահ՝ Հովհ. Թումանյան