Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1914


<ԲԱՆԱԿՌԻՎԸ ՄԱՄՈԻԼԻ ՄԵՋ>

Ինչպես ամեն մի կուլտուրական ժողովրդի, նույնպես և հայ մամուլի մեջ եղել է և կա բանակռիվ։ Հաճախ բանակռիվը ստանում է ոչ ցանկալի կերպարանք շնորհիվ այն բանի, որ հաճախ բանակռվի ժամանակ պաշտպանվում են անարդարություններ, խեղաթյուրվում են փաստերը և այլն։ Այժմ, երբ դրված է այդ հարցի լուսաբանությունը, ցանկալի է, որ խոսողները լինեն հանգիստ, կոռեկտ և զգույշ ժամանակակից բանակռիվներին գալիս, որով վիճաբանությունները կարող են սուր կերպարանք ստանալ, որը, իհարկե, ցանկալի չէ։


<ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՄԱՍԻՆ>

Հովհ. Թումանյանը Գրիբոյեդովի մահվան 85-ամյակի առիթով խոսեց նրա կենսագրության հետաքրքրական կողմերի մասին։ Թումանյանի առաջարկությամբ հասարակությունը ոտի կանգնելով հարգեց նախ Գրիբոյեդովի և ապա նույն օրն առավոտյան վախճանված Աբիսողոմ Հովհաննիսյանի հիշատակները։

Գրիբոյեդովը, ասավ Թումանյանը, ռուս կյանքի աչքի ընկնող գործիչներից և գրողներից մեկն է։ Նա պատկանալիս է եղել դեկաբրիստների ազատամիտ կուսակցությանը։ Պաշտոնավարել է Կովկասում և երկար ժամանակ ապրել Թիֆլիսում, որը ս. Դավիթ լեռան վրա թաղվելու