Դժբախտաբար էդպես չէր հայի և թուրքի բանը։
(Նույն էպոսից առաջ գալով՝ նրանք խորթ եղբայրներ են), հավատով էլ տարբեր [նրանց <3 անընթ.>] մշտական ընդհարումներով ու ընդհարումների հիշատակներով լցված, [խավ] տգիտության խավարի և ֆանատիկոսության ու վայրագ խավ<երի> [հլու գերի] ու ծառա և հակված ...[էնպես որ <1 անընթ. անուն> զուր չէր ասում թե <2 անընթ.> էլ չի]։
Իմիջիայլոց և հեռվից եկած ու նստած հայի հողի վրա[1]։ [Սակայն հենց նույն էպոսի մեջ մշտական կռվի մեջ] Սակայն հենց նույն էպոսը հրաշալի կերպով խնդիրը պարզում է և բաց անում գեղեցիկ ապագայի հեռանկարը։ Երբ [հայկական հսկան] Սասունցի Դավիթը հարձակվում է և սկսում է կոտորել թշնամու զորքին, մի ծերունի է առաջ գալիս և ասում-Դավիթ՝ ինչո՞ւ ես մեզ կոտորում, մենք խեղճ ռանչպար մարդիկ ենք - թագավորն է զոռով հավաքել մեզ կռվի բերել, մենք քո դեմ բան չունենք։ Թագավորն է քո թշնամին, կռիվ ունես՝ նրա հետ արա։ Եվ ահա - էն գլխից մինչև էս գլուխը։ Ինչ կռիվ ու կոտորած ուզում է լինի՝ [ասորական, բաբելական շրջանից սկսած] հնագույն բռնապետներից մինչև մեր դեմոկրատիկ հասարակապետությունները՝ միշտ սարքված են երկիրները կառավարողների և ղեկավար շրջանների ու ղեկավար մարդկանց ձեռքով։
[Դրա ամեն]
Ու հենց դրա մեջն է էն մեծ ու հաստատ մխիթարանքը, թե քանի իրավունքն ու իշխանությունն անցնի ժողովրդին, հասարակին, ընդհանուրին, աշխատողին - էնքան էլ մեղմանալու են էդ աղետները և վերջապես վերանալու։
Իսկ [ժողովուրդը թե երբեք կռվ] թե ժողովուրդն անմեղ է ամեն կռվի ու կոտորածի մեջ և հակառակ, դրա
- ↑ Այս բառից վեր կա նաև՝ «տիրոջ»։