ամենալավ ապացույցներից մեկը հենց 1905-6 թվականի հայ-թուրքական ընդհարումներն էին, որոնցից ես մի քանի փաստեր առաջ կբերեմ, էնքան պայծառ ու լուսավոր փաստեր, որ ինձ իրավունք են տալիս իմ հոդվածների վերնագիրը դնել - Պայծառ էջեր։
ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ
Դժվար է երևակայել աշխարհում ավելի անարդար մի երևույթ, քան երբ հողագործ մարդը տարին տասներկու ամիս քաշ է տալիս քար ու հողի հետ մի կտոր հացի համար և վերջը մնում է կարոտ մի կտոր չոր հացին։
Ինքը սարսափած կապված երկնքին է նայում կամ չորացած [գետն] երկրին, իր երեխաներն էլ [սարս] ցամաքած իր երեսին են նայում։
Եվ դժվար է երևակայել էն աղետները, որ հետևում են սրան։
Սով ...
Միանգամից կտրվում են բնական ու բարոյական բոլոր կապերը կյանքի մեջ։ [Տիրում է] Սկսվում է սովի [հոգեբանությունը] ահռելի ողբերգությունը ու սովորական են դառնում դեպքերը, երբ ծնողը սրտի ցավից խեղդում է իր [գիշեր-ցերեկ լացով] հաց աղերսող երեխային ...
Կամ սրանից ավելի զարհուրելին - վրա է ընկնում իր սովից մեռնող երեխայի [ձեռքից պատահմունքով] ձեռքն ընկած մի բրդուջ ուտելիքին ...
Դեռ սրանից էլ ավելին՝ սպանում է իր որդուն, իր հարազատին ու միսն ուտում ․․․
Այո՛, դժար է էս ամենը երևակայել։ [Գոնե քաղաքացին իսկի երևակայել չի կարող։ Էս գրությունը անծանոթ է նրան]։
Բայց բանից դուրս է գալիս, որ սրանից ավելի սոսկալի [բան] երևույթ էլ կա աշխարհքում, [որ գյուղացին