Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհքի երկնքում, ուր քո մահից 25 տարի հետո, դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.— Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ Հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք>… Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՜վ անհանգիստ հոգի։


ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՈՉԸ

Հայկական գրի ու գրականության մեծ տոնը հայությունը հավերժացնում է երկու ֆոնդով՝ դպրոցական և գրական։

Դպրոցական ֆոնդի հիմքը իր անձնական մի քանի հազար ռուբլով դրել է հանգ․ Իզմիրլյան կաթողիկոսը, իսկ գրական ֆոնդի խնդիրը մի քսան տարի առաջ առաջադրեց Թիֆլիսի Ինտելիգենցիան ու մի քանի անգամ փորձ արավ իրագործելու, բայց անկարելի եղավ մինչև անցյալ տարի։

Անցյալ տարի երկուսն էլ, մինը Էջմիածնի, մյուսը Թիֆլիսի հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ հաստատվեցին ու կյանք առան։

Մեր ազգային-կուլտուրական հառաջադիմաթյան համար երկուսի կարևորությունն ու մեծությունն էլ էսօր դժար թե կարողանանք չափել ու որոշել։

Երևակայեցեք, թե հայ ազգը ճշմարիտ որ բռնկի էդ լուսավոր գործերի սիրով և Կովկասից մինչև Եգիպտոս ու Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան,