Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հողվածը, որ գրված է հիշյալ համերգի առիթով, տպագրվել է Հր, 1916, 26 մարտի, № 69, այնուհետև՝ ԹՔ, էջ 343-344, ԵԺ IV, 335-336։

Արտատպվում է Հր-ից։


Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

(էջ 226)

Տպագրվել է Հր, 1916, 31 մարտի, № 72, այնուհետև՝ ԽԳ, 1938, № 3-4, էջ 136-137, ԹՔ, էջ 344-346, ԵԺ IV, 336-338։

Արտատպվում է Հր-ից։

1 Լերմոնտովի «Դևը» Սադաթյանի թարգմանությամբ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1863 թ. դեկտեմբերի և 1864 թ. հունվար-փետրվարի համարներում։

2 Նկատի ունի իր «Բանաստեղծությունների» I և II գրքերը՝ տպագրված Մոսկվայում 1890 և 1892 թվականներին։

3 1916 թ․ մարտի 31-ին լրացել է Մ. Նալբանդյանի մահվան 50-ամյակը։

4 «Մեռելահարցուկը» տպագրվել է «Հյուսիսափայլի» 1859 թ․ օգոստոսի, սեպտեմբերի և հոկտեմբերի համարներում։

5 «Տեսիլք»-պետք է լինի՝ «Տեսիլ»։ Այս բանաստեղծության հեղինակը ոչ թե Նալբանդյանն է, ինչպես, հետևելով Նալբանդյանի «Երկերի» ռոստովյան հրատարակության առաջին հատորին, համարում է Թումանյանը, այլ «Հյուսիսափայլի» աշխատակից Վահունին (Ստեփանոս Տեր-Հովհաննիսյանը)։

6 Նկատի ունի Բերանժեի «Վայր ընկնող աստղեր» և «Աղքատ կինը» բանաստեղծությունները, որոնք ռուսերեն թարգմանությամբ (թրգմ. Դ. Լենսկի) տպագրվել են «Современник» հանդեսի 1857 թ. № 11-12-ում, որտեղից առնելով փոխադրել է Մ. Նալբանդյանը։

7 Նկատի ունի Հ. Հայնեի «Երազ» բանաստեղծությունը, որը ռուսերեն թարգմանությամբ (թրգմ. Մ. Միխայլով) տպագրվել է «Современник», հանդեսի 1858 թ. № 3-ում, որտեղից առնելով փոխադրել է Մ. Նալբանդյանը։


<ՇԵՔՍՊԻՐ ԵՎ ՍԵՐՎԱՆՏԵՍ>

(էջ 229)

Այն բացման խոսքն է, որ Թումանյանն արտասանել է 1916 թ. ապրիլի 28-ին, ՀԳԸ նախաձեռնությամբ Թիֆլիսի ժողովարանում տեղի ունեցած երեկույթում՝ նվիրված Շեքսպիրի և Սերվանտեսի մահվան 300-ամյակին,