որին ներկա են եղել հայ փախստականներին օգնելու նպատակով անգլիական նպաստաբաշխ-բժշկական հանձնախմբի երեք անդամներ՝ Հարոլդ Բըքստոնը, Ալֆրեդ Բակհաուզը և Ջորջ Հաճքին։
Տպագրվել է Հր, 1916, 1 մայիսի, № 95, այնուհետև, մասնակի կրճատումներով՝ ԹՔ, էջ 347-349, ապա՝ ԵԺ IV, 338-339։
Արտատպվում է Հր-ից։
1 Նկատի ունի «Համլետի»
«Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օհ, բա՜խտ իմ դժխեմ։ Ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ե՛ս ուղղեմ» տողերը («Համլետի» առաջին արարվածի հինգերորդ տեսարանից է, տե՛ս Վիլիամ Շեքսպիր, Ընտիր երկեր, երեք հատորով, հ. 1, Երևան, 1951, էջ 28)։
2 Նկատի ունի «Համլետի»
|
Պետք է մորս հետ դաշույններ խոսեմ, բայց ոչ գործածեմ» տողերը (երկրորդ արարվածի. երկրորդ տեսարանից է, տե՛ս նույն տեղում, էջ 63)։
<ԽՈՍՔ ԱՐՏԱՍԱՆՎԱԾ ՇԵՔՍՊԻՐԻ ՄԱՀՎԱՆ 300-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ>
(էջ 231)
Արտասանել է Շեքսպիրի և Սերվանտեսի մահվան 300-ամյակին նվիրված հանդիսավոր երեկույթում, 1916 թ. ապրիլի 28-ին։
Տպագրվել է երեկույթին նվիրված հաղորդման մեջ՝ Հր, 1916, 3 մայիսի, № 96, այնուհետև, միայն առաջին երկու պարբերությունները՝ ԹՔ, էջ 349, ԵԺ VI, 399։
Արտատպվում է Հր-ից։
1 Թումանյանի համակրանքը Անգլիայի և անգլիական վարչակարգի նկատմամբ ազգային մեծ բանաստեղծի հայրենասիրության արտահայտություններից մեկն է։ Այս ճառում, որ կարդացվել է հայկական եղեռնից մեկ տարի հետո և անգլիական նպաստաբաշխ-բժշկական հանձնախմբի անդամների ներկայությամբ, արտահայտված է բանաստեղծի կարծիքն այն մասին, որ հայ ժողովրդի ազգային ազատագրական իղձերի իրականացումը հնարավոր կլինի միայն Առաջին համաշխարհային պատերազմում եռյակ համաձայնության երկրների՝ Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հաղթանակի դեպքում։