Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅՈԻՆ ՊԵՏՔ է ԼԻՆԻ

(էջ 232)

Տպագրվել է Հր, 1916, 6, 8, 10, 12 մայիսի, № № 99, 101, 102, 104, այնուհետև, զգալի կրճատումներով՝ ԹՔ, էջ 350-360, ԵԺ IV, 340-349։

Արտատպվում է Հր-ից։

Հոդվածը բազմաթիվ արձագանքներ է ունեցել անդրկովկոսյան հայ մամուլում (Հր, № № 114, 115, 134, 137, 138, 144, Մշ, № № 119, 168, Ար, № 128 և այլն։ Ասուլիսին մասնակցել են՝ Դ. Դեմիրճյան, Միսակ, Ռ. Հովհանջանյան, Մ. Մելոյան և ուրիշներ)։

1 Գր. Չալխուշյանի հոդվածը, որ տպագրվել է Հր, 1916, 24 և 26 ապրիլի, № № 89, 90, վերնագրված է «Հայ իրականությունը»։ Սրա համար առիթ է ծառայել «Книжная летопись» հրատարակության խմբագիր Ա. Թորոպովի վիճակագրական տեղեկանքը՝ 1915 թ. Ռուսաստանում լույս տեսած գրքերի մասին։

2 Տե՛ս Հր, 1916, № 89։

3 Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունը հիմնադրվել է մինչև 1864 թ.։ Հարատևել է մինչև 1917 թ.։ Նրա տնօրինության տակ եղել են որբանոց, գրադարան, դպրոցներ և այլն։

4 Կովկասի Հայոց բարեգործական ընկերությունը հիմնադրվել է 1881 թ. Թիֆլիսում։ Կովկասի զանազան քաղաքներում ունեցել է մասնաճյուղեր, սակայն փոխարքա իշխան Գոլիցինի օրոք ընկերության գործունեությունը սահմանափակվել է Թիֆլիսի շրջանակներով, այդ պատճառով վերանվանվել է «Թիֆլիսի Հայոց բարեգործական ընկերություն»։

5 Բաքվի Հայոց կուլտուրական միությունը հիմնադրվել է 1906 թ.։ Ունեցել է գրական, թատերական, երաժշտական և դպրոցական բաժիններ։ Դպրոցական բաժնի տնօրինության տակ եղել են մի շարք դպրոցներ։ Միությունը հրատարակել է Անդրկովկասի ազգագրական քարտեզ։

6 Հիշեցնում է այն փաստը, որ չափածո մի շարադրության համար, 1817 թ. Վ․ Հյուգոն արժանացել է Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի խրախուսանքին, իսկ 1818 թ., երկու պոեմի համար՝ Տուլուզյան ակադեմիայի մրցանակի։

7 1870-ական թվականների սկզբներին, նշանավոր հայագետ, բանասեր-բառարանագետ Նորայր Բյուզանդացին, հրաժարվելով հոգևոր կոչումից և հետագայում ամուսնանալով մի շվեդուհու հետ, ամբողջովին նվիրվել է հայ լեզվի ու հին գրականության հարցերին։ Այս գործում նրան անգնահատելի նյութական ու բարոյական օգնություն է ցույց տվել օտարազգի կինը։