ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
(էջ 409)
Տպագրվել է Կոմ, 1921, 13 ապրիլի, № 64:
ՊԲՀ, 1988, № 2, էջ 210 տպագրված է այս հոդվածի սևագրությունը։
Հրատարակվում է Կոմ-ից։
1 Թումանյանը Երևան է ժամանել 1921 թ. մարտի 20-ին՝ համոզելու համար նորաստեղծ խորհրդային կարգերի դեմ փետրվարին խռովություն բարձրացրած ուժերին դադարեցնել զինված դիմադրությունը և հայությանը փրկել նոր արյունահեղությունից։ «Հայրենիքի փրկության կոմիտեն» չի համաձայնել Թումանյանի հետ և չի դադարեցրել զինված դիմադրությունը, մինչև ապրիլի 2-ը, երբ, տեղի տալով կարմիր բանակի գերազանց ուժերին, ստիպված թողել է Երևանը։ 2 «Մի դիպլոմատի խորտակված կարիերա» հոդվածը տե՛ս ՊԲՀ նույն համարի էջ 209։
ՀԻՐԱՎԻ ԱՂԱՅԱՆԸ ՄԵՌԱՎ
(էջ 410)
Գրված է Ղ. Աղայանի մահվան տասնամյակի առթիվ։
Տպագրվել է Կ. Աստղ, 1921, 3 հուլիսի, № 100, այնուհետև՝ ԹՔ, էջ 448-449, ԵԺ IV, 426-427։
Արտատպվում է Կ. Աստղից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
(էջ 411)
Տպագրվել է ԽՀ, 1921, 29 սեպտեմբերի, № 182, նույն օրը՝ Կ. Աստղ, № 172 և այլ թերթերում։ Այնուհետև, <«Հօկի կոչը»> վերնագրով և կրճատումներով՝ ԵԺ IV, 427-428։
ԳԱԹ Թֆ, № 232 պահվում է ինքնագիրը։
Արտատպվում է ԽՀ-ից։ Թերթում սպրդած վրիպակներն ուղղել ենք ըստ ինքնագրի։
1 1921 թ. աշնանը հայ գրողների և մշակութային գործիչների նախաձեռնությամբ, Երևանում կազմակերպվում է «Հայաստանի օգնության կոմիտե» (ՀՕԿ)։ Նախաձեռնողների մեջ եղել են մի խումբ թիֆլիսահայ հասարակական գործիչներ, որոնք Երևան են ժամանել սեպտեմբերի 5-ին։ Նախաձեռնող մարմինը, որի մեջ գլխավոր դերը կատարել է Թումանյանը, Խորհրդային Հայաստանի կառավարությանն է ներկայացրել կազմակերպության