II
(էջ 528)
Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է 1913 թ. մարտի 14-ին ՀԳԸ Սայաթ-Նովային նվիրված երեկույթում՝ տպագրված երեկույթի մասին հաղորդման մեջ, տե՛ս Հր, 1913, 20 մարտի, № 62, այնուհետև՝ ԹՔ, էջ 242—243, ԵԺ IV, 446, ԵԺ VI, 392։
Արտատպվում է Հր-ից։
<ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ>
(էջ 529)
1913 թ. ապրիլի 5-ին, Թիֆլիսի ժողովարանի դահլիճում, ՀԳԸ նախաձեռնությամբ տեղի է ունեցել դրական-երաժշտական երեկույթ՝ նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին։ Դասախոսությամբ հանդես է եկել Թումանյանը։ Սա այդ դասախոսության համառոտ շարադրանքն է։
Տպագրվել է երեկույթի մասին հաղորդման մեջ, Հր, 1913, 7 ապրիլի, № 77, այնուհետև՝ ԹՔ, էջ 248—250, ԵԺ IV, 447—448։
Հր-ում կա խմբագրության հետևյալ ծանոթությունը, «Մենք կուզենայինք այդ բանախոսությունը տալ առանձին գլխով և կանենք դա եթե հնարավոր լինի»։ Սակայն հետագայում դասախոսությունը չի տպագրվել.
Արտատպվում է Հր-ից։
1 Երեկույթին մասնակցել է աշուղ Հազիրին իր խմբով։ Երգել և նվագել են բացառապես Սայաթ-Նովայի երգերը։ Բեմը ձևավորել է Գ. Բաշինջաղյանը։ Որպես պատվավոր հյուրեր ներկա են եղել Սայաթ-Նովայի թոռները և Գ. Ախվերդյանի քույրն ու դուստրը։ Երեկույթի հասույթը հատկացվել է Սայաթ-Նովայի հուշարձանի ֆոնդին։
<ՐԱՖՖՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ>
(էջ 531)
Թումանյանի բացման խոսքի համառոտ շարադրանքն է 1913 թ․ ապրիլի 25-ին, ՀԳԸ Րաֆֆու հիշատակին նվիրված երեկույթում։
Տպագրվել է Հր, 1913, 27 ապրիլի, № 90, այնուհետև՝ ԵԺ VI, 392—393։
Արտատպվում է Հր-ից։